Ռուս գիտնականները քաղցկեղի դեմ դեղամիջոց են ստեղծել․ Ռիա Նովոստի
Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները մշակել են հատուկ թիրախային դեղամիջոց լյարդի քաղցկեղի դեմ: Ավելի վաղ Rospatent կայքում հրապարակվել էր 2019 թվականի, ապա նաև 2020 թվականի առաջին կիսամյակի «Ռուսաստանի 100 լավագույն գյուտերի» ցուցակը, որոնք ընդգրկում են Մոսկվայի պետական համալսարանի քիմիկոսների կողմից մշակված ուռուցքային լյարդի պաթոլոգիաների բուժման համար դեղերը։ Համալսարանը արտոնագիր ունի այս գյուտի համար: Այս դեղամիջոցը թույլ է տալիս էապես նվազեցնել հիվանդի նկատմամբ կիրառվող թունավոր հակաքաղցկեղային դեղամիջոցների դոզան՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դեղը մտնում է միայն ուռուցքային բջիջներ՝ շրջանցելով առողջներին», - ասել է արտոնագրի հեղինակներից մեկը՝ քիմիական գիտությունների դոկտոր, Օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Ելենա Բելոգլազկինան: