Հրապարակվել է Դոնալդ Թրամփի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը
Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարի եկամուտների մասին տեղեկատվությունը բացահայտվել է 78 էջանոց փաստաթղթում:
Այսպես, եկամտի այլ աղբյուրների թվում, Թրամփը 21,4 միլիոն դոլար է վաստակել Ֆլորիդայի Մար-Լագոյի իր հանգստավայրից: Հատկանշական է, որ 2018 թվականին դրանից ստացված եկամուտն մոտ 1,3 միլիոն դոլարով ավելի բարձր է եղել:
2018-ի համեմատ 300 հազար դոլարով նվազել է նաև Վաշինգտոնում Թրամփին պատկանող հյուրանոցից շահույթը՝ 2019 թվականին կազմելով 40,5 միլիոն դոլար:
Միևնույն ժամանակ, անցյալ տարի «Trump National Doral Miami» առողջարանից շահույթն աճել է 1,3 միլիոն դոլարով՝ կազմելով 77,2 միլիոն դոլար: Թրամփը 2 միլիոն դոլարով ավելին է վաստակել, քան 2018-ին իր գոլֆի ակումբից՝ 17,7 միլիոն դոլար:
«The Wall Street Journal»-ի գնահատականով, անցյալ տարի Թրամփի բիզնեսներից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է առնվազն 446 միլիոն դոլար, ինչը մոտ 2,6 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին: