«Վրացական երթը» ցույց է անցկացնում ընդդեմ «Բաց հասարակություն հիմնադրամի»
«Վրացական երթ» քաղաքական միավորում ազգային շաժումը ցույց է անցկացնում, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը:
Ցուցարարները հավաքվել են մետրոյի «Ռուսաթավելի» կայարանի մոտ եւ այս պահին շարժվում են դեպի «Բաց հասարակություն հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գրասենյակ:
Ցույցի մասնակիցներն ասում են, որ պահանջում են արգելել Վրաստանում «Բաց հասարակություն հիմնադրամի» գործունեությունը:
Նշենք, որ հուլիսի սկզբին «Վրացական երթ» ազգայնական շարժումը դարձել էր քաղաքական կուսակցություն, որի առաջնորդները հայտարարել էին, որ մտադիր են մասնակցել հոկտեմբերի 31-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը, որը պահպանել է «Վրացական երթ» անվանումը, ներկայացվել է հուլիսի 2-ին Սագուրամոյում Իլյա Ճավճավաձեի տուն-թանգարանում: Կուսակցությունն իր կարգախոսն է ընտրել «երեք առաքինությունների» մասին Ճավճավաձեի արտահայտությունը, որոնք վրացիները ստացել են իրենց նախնիներից՝ «լեզու, հայրենիք եւ հավատ»: