Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է ԿԺԴՀ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատժամիջոցային ցուցակը: Արգելվում են նրանց ուղեւորություններն ու սառեցվում են ակտիվները»,-ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեայի նկատմամբ գործում է ամենախիստ պատժամիջոցային ռեժիմը: ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված 2397-րդ բանաձեւը նախատեսում է սահմանափակումներ այդ երկիր նավթի եւ նավթամթերքի մատակարարումների համար, ինչպես նաեւ այլ պետություններից պահանջում իրենց տարածքներից արտաքսել հյուսիսկորեացի բոլոր աշխատողներին: Պատճառը Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների, ինչպես նաեւ միջուկային զենքի մշակումն է: