Սերժ և Ռիտա Սարգսյանները միասին 80 հազարից ավելի դոլար ունեն, չհաշված նախագահի՝ 200 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թ. տարեկան հայտարարագիրը օրերս հրապարակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում:
Ըստ հայտարարագրի՝ նախագահը նախորդ տարի 107 միլիոն 998 հազար դրամ փոխառություն է ունեցել: Սերժ Սարգսյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 14 միլիոն 700 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 21 միլիոն 100 հազար դրամ: Իսկ իր տարեկան եկամուտներն էլ ստացվել են երեք տարբեր աշխատավարձերից և կազմել 27 միլիոն 948 հազար դրամ:
Նախագահի կինը՝ Ռիտա Սարգսյանն էլ նախորդ տարվա սկզբին ունեցել է 15 միլիոն 280 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 17 միլիոն 950 հազար դրամ: Թեև իր հայտարարագրում փոխառությունների վերաբերյալ տվյալներ չկան, սակայն եկամուտների բաժնում նշվում է 12 միլիոն 467 հազար դրամ, որը ստացվել է տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: