Այն քաղաքացիները, ովքեր շինարարական աղբը կթափեն չնախատեսված վայրերում, կենթարկվեն պատասխանատվության
Իջևանի համայնքապետարանը տեղեկացնում․
«Չնայած Իջևանի համայնքապետարանի բազմաթիվ հորդորներին, որոշ բնակիչներ շարունակում են իրենց շինարարական աղբը տեղափոխել կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններ, ինչպես նաև աղտոտել շրջակայքը:
Եվս մեկ անգամ խստագույնս զգուշացնում ենք` այն քաղաքացիները, ովքեր շինարարական աղբը կթափեն չնախատեսված վայրերում, կենթարկվեն պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով»: