Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
uncategorized

«4+4+4» ձևաչափը ու Հանրապետական կուսակցության պահեստային տարբերակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

– Պարոն Հոկոբյան, արդյոք տեսանելի չէ՞ր, որ Ընտրական այս նոր օրենսգիրքը առաջնությունը տալիս է ոչ գաղափարական ու ոչ քաղաքական ռեսուրսներին:

–Ճիշտն ասած, ինձ շատ է զարմացրել որոշ ընդդիմադիր ուժերի` վերջին օրերի արած հայտարարությունները: Կարծես թե, հիմա են զարթնել և իմացել, որ նման Ընտրական օրենսգիրք կա, որը նման խաղի կանոններ է պարտադրում: Բողոքում են, անգամ հարց են բարձրացնում, թե եկեք փոխենք այն, քանի դեռ չեն սկսվել ընտրությունները:

Ես ուզում եմ հասկանալ, թե նրանք որտե՞ղ էին, երբ քննարկվում էր նույն այս Ընտրական օրենսգիրքը: Կամ երբ «4+4+4» ձևաչափով քննարկվում էին օրենսգրքի վերահսկման մեխանիզմները, ինչո՞ւ ուշադրություն չէին դարձնում ամենակարևոր պրոբլեմներին և առավել համաձայնության էին գալիս տեխնիկական խնդիրների շուրջ:

– Իսկ «4+4+4» ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստե՞ն, որպեսզի անցկացվեն արդար ընտրություններ:

– Անշուշտ դա փոքր քայլ չէ: Ինչքան ավելացնում ես վերահսկողության մեխանիզմները, ինչքան բացառում ես կեղծման հնարավորությունները, միայն շահեկան վիճակ է ստեղծում: Բայց մենք միաժամանակ հասկանում ենք, որ այս համաձայնությունները ոչնչով չեն կարող խոչընդոտել այն ամենին, ինչ արվելու է մինչ ընտրությունները ընտրատարածքներից դուրս: Դրանք են` վարչական լծակների օգտագործում, ընտրակաշառքների բաժանում և այլն, և այլն:

Նման պարագայում կարող ենք ունենալ մի այսպիսի պատկեր` ամեն տեղամասում հինգ միջազգային դիտորդ էլ կանգնած լինի, վերջում կարձանագրեն, որ ամեն ինչ նորմալ է անցել:

Իսկ հայաստանցիներիս համար հայտնի տեխնոլոգիա է, որ տարածքից դուրս պայմանավորվածություններ են լինում, և արդեն անհրաժեշտ է, որպեսզի ընդամենը ընտրողները ընտրատեղամասեր գան ու, պայմանավորվածության համաձայն, իրենց գործն անեն:

Բայց, անշուշտ, էլի եմ կրկնում` այն տեխնիկական միջոցները, որոնք ներդրվելու են տեղամասերում, այն մեխանիզմները, որոնք կիրառվելու են «4+4+4» ձևաչափի համաձայն, չափազանց կարևոր են: Այդ թվում և ընտրություններից հետո ցուցակների հրապարակումը: Չնայած, ճիշտն ասած, ես թերահավատ եմ, թե հաջորդ օրը բոլոր ընտրողները կգնան ու կնայեն իրենց ստորագրությունները: Եթե մենք ունենայինք քաղաքացիական նման ակտիվությամբ հասարակություն, ապա այս բոլոր նախաձեռնությունների կարիքն էլ չէր լինի:

– Կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունն արդեն իր անելիքն արել էր ու դրա համար էլ գնաց ընդդիմության հետ այդ պայմանավորվածությանը: Կամ էլ այսպես ասենք` այլևս ժամանակավրեպ էին «4+4+4» ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները:

– Ես կարծում եմ, որ ընտրական տեղամասերից դուրս ընտրողների հետ կատարվող աշխատանքի մեխանիզմը վաղուց արդեն փորձարկված էր: Սահմանադրական հանրաքվեից առաջ եղած վերջին երկու ընտրությունների ժամանակ գերակշռում էր հենց այս մեխանիզմը: Այն է. ինչ արվում էր` արվում էր նախօրոք: Եվ 1990–ականների սկզբի պատմությունները հազվադեպ էին լինում, երբ քվեատուփ էին գողանում, լցոնումներ էին անում, լույս էին անջատում:

Այնպես որ, այն արդեն յուղած մեխանիզմ էր, որը շատ լավ աշխատում էր, ուստիև, իշխանությունները գնացին «4+4+4» ձևաչափի շրջանակներում համաձայնություններին: Իմանալով, որ իրենք ունեն այլ մեթոդներ, որոնց վերահսկողությունը կամ բացահայտումը հասանելի չեն ընդդիմությանը:

– Այսինքն` ըստ Ձեզ, էլի ձայների առյուծի բաժինը կհասնի իշխող քաղաքական ուժին:

– Կարծում եմ շատ լավատես պետք է լինել մտածելու համար, որ որևէ քաղաքական ուժ կամ խմբավորում կկարողանա այս ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնել: Բանն այն է, որ պետք է ստանալ կայուն մեծամասնություն: Եվ խնդիրն արդեն այն կլինի, թե արդյոք Հանրապետական կուսակցությունը միայնա՞կ կկարողանա ապահովել այն, թե` հարկ կլինի կոալիցիա կազմել այլ ուժի կամ ուժերի հետ:

– Իսկ քարոզարշավը որոշակի բաներ չի՞ կարող փոխել:

– Կարող է: Քարոզարշավն ունի նման հատկություն: Երբ ԶԼՄ–ները ստիպված են լինում ավելի լիբերալ գտնվել ընդդիմախոսների նկատմամբ, երբ մարզեր են այցելում ոչ իշխանական ուժերը և փորձում են այնտեղի ժողովրդին «շարժել», երբեմն ռեզոնանս է լինում:

Եվ արդյունքում կարող է Հանրապետականը չկարողանա իր ակնկալած ողջ ձայները ստանալ: Բայց բոլոր դեպքերում չեմ կարծում, որ դա որոշիչ կլինի: Հարցը կարող է դիտվել ընդամենը այսպես` Հանրապետականը միայնա՞կ է լինելու իշխանության, թե՞ այլ ուժերի հետ կոալիցիայով: Բայց դոմինանտը կրկին այս ուժն է լինելու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: