Ադրբեջանցիք սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան. Գեներալ Բալայան
Իսրայելական անօդաչուն խոցվել է մեր համալսարանի անցած տարվա շրջանավարտի հաշվարկի արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ Դանիել Բալայանը:
Արդյո՞ք այդ զինվորը պարգևատրվելու է, Բալայանը նշել է, որ որոշումները կլինեն ավելի ուշ՝ վերլուծությունների արդյունքում. «Ամեն դեպքում մենք չենք կռվում պարգևների համաևր: Ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա: Այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան: Փետը վերցրել էին ու մեղվի բունն էին բան անում: Թե ինչու նման բան արեցին, ես չհասկացա: Արեցին ու իրենց պատիժը ստացան»:
Գեներալը խոսել է նաև մեր ու իսրայելական ԱԹՍ-ների արժեքների տարբերության մասին՝ հայտարարելով, որ հայկականները 5-8 անգամ ավելի էժան են, որակի առումով չեն զիջում:
Ավելին՝ այստեղ