Բալասանյանը «քցո՞ւմ» է Ցոլակյանին ու Ավետիսյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն, կարծես թե, վերջնականապես հաստատվել է, որ Գյումրիից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին` Խաչատուրը, ով հիմնականում արտերկրում է բնակվել` սովորելու նպատակով և Չինաստանում` չինական Գուանչժոում տնտեսական հարցերով գլխավոր
հյուպատոսի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ:
«Փաստի» տեղեկություններով` մինչ կրտսեր Բալասանյանի թեկնածության առաջադրման հետ կապված քննարկումները` Ֆելիքս Ցոլակյանը, Սուքիաս Ավետիսյանը և այլք հավաստիացումներ են ստացել, որ Սամվել Բալասանյանը չի խոչընդոտի իրենց պատգամավոր դառնալու հարցում և կպել են գործի` նրան քաղաքապետ անցկացնելու համար: Այժմ, որդու առաջադրման լուրերի ֆոնին, նրանք հայտնվել են «քցվածի» կարգավիճակում:
Հերթական անգամ ներիշխանական «ռազբորկաների հոտ» է գալիս այս գործընթացներից, երբ հանրապետականները միմյանց օգնելու փոխարեն կսկսեն «հոշոտել»...
Սիրեցեք զմիմյանս...
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: