Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

Ադրբեջանի իշխանությունները շատ վատ իրավիճակում են. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը խնդիր ուներ լարվածություն մտցնել սահմանին, դա կլիներ՝ Տավուշում, Նախիջևանի հատվածում, թե Արցախի ուղղությամբ, որևէ կապ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Խնդիր էր դրված ապակայունացնել սահմանը, և դա այս անգամ եղավ Տավուշում»,- ընդգծեց նա։

Հակառակորդի կողմից ռազմական գործողությունների սկսելը, Տիգրան Աբրահամյանը դիտարկում է մի քանի տեսանկյունից։ Նա հիշեցնում է, որ հուլիս 7-ին, Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նշել, որ բանակցություններն անարդյունք են։

«Առաջին հերթին ես սա դիտարկում եմ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով։ Ըստ էության, 2019թ․-ի օգոստոսից Ադրբեջանն անընդհատ ուղերձներ էր հղում, որ ինքը բավարարված չէ բանակցային գործընթացից։ Վերջինը հուլիսի 7-ին էր, երբ Ադրբեջանի նախագահը ոչ միայն դժգոհեց միջնորդներից, այլև հստակ նշեց, որ այս փուլում դիտարկում են որևէ ֆորմատով չհանդիպել։ Ըստ էության, դրանով անոնսեց, որ իրադարձությունները քաղաքական, դիվանագիտական հարթությունից տեղափոխվում են սահման։ Ըստ էության, սա նաև կանխատեսելի էր»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ դա սպառնալիք էր, բայց այս փուլում սպառնալիքը ծանր վնասներ հասցրեց հենց Ադրբեջանին։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ իրենք ուզում են ըստ էության բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում իրենք դրանց կմասնակցեն, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների կարիքը չեն տեսնում։

Անդրադառնալով խոսակցություններին, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում սկսած ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը դիրքեր է բարելավվել, Տիգրան Աբրահամյանը զերծ մնաց մեկնաբանություն տալուց, նշելով՝ դա ՊՆ-ի տիրույթում է։ Սակայն, ըստ նրա՝ իրադարձությունները ցույց են տալիս, որ հայկական զինուժը բարելավվել է մարտական հենակետերը, ինչը հայկական կողմին հնարավորություն է տվել հակառակորդին հակահարվածներ հասցնել։

«Այս իրավիճակում հայկական զինուժը նաև այն հայեցակարգով, որը դրված է պաշտպանական գերատեսչության առաջ, որևէ ուղղություններով վարվելու է այդ նույն քաղաքականությամբ։ Այսինքն՝ հակառակորդի ցանկացած առաջադրած խաղին մեր հակախաղը լինելու է նոր բարելավումներով՝ հասցնելով շատ ավելի մեծ վնասներ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երեկ Բաքվում տեղի ունեցած ցույցերին և դրա հետևանքներին, Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը միշտ էլ ակտիվ խաղաքարտ է եղել ադրբեջանական վերնախավում և տարբեր առիթներով դրանք օգտագործվել են հանրությանը լռեցնելու, կամ տարբեր իրադարձություններից շեղելու համար։

«Իմ կարծիքով այդ ակցիաները, որոնք ամսի 12-ից են սկսել, երեկ արդեն դուրս են եկել վերահսկողությունից, որովհետև դրանց միացել են խմբեր, որոնք խնդիր ունեն՝ հասկանալու, թե ինչ է կատարվում սահմանին, ինչո՞ւ են այդ գինը վճարում։ Սրա հետևանքը կարող է դառնալ իշխանությունների նկատմամբ ճնշումների մեծացումը, ինչը իրենց համար լավագույն ճանապարհ միգուցե դառնա որոշակի պաշտոնանկությունները տարբեր օղակներում, սակայն սա ունակ է նաև վերածվելու Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների դեմ ուղղված մեծ ճնշումների, ընդհուպ՝ իշխանափոխության գործընթացի։ Պետք է նկատել նաև, որ սրան զուգահեռ սոցիալ-տնտեսական ուղղությամբ խնդիրներ կան կուտակված, որոնք բողոքի դրևորումներ էին հանգեցրել»,- ասաց նա, և միևնույն ժամանակ հավելեց, որ ցավոք այդ իրավիճակն իշխանություններին կարող է մղել նաև ծայրահեղ քայլերի։

«Օրինակ՝ լսել այն պահանջները, որոնք ուղղված են ռազմական գործողությունների միջոցով խնդրի կարգավորումը։ Միգուցե, նա չգնա այդ կարգավորումներին, բայց փորձի սահմանի տարբեր ուղղություններով որոշակի լարվածության ալիքներ ստեղծել, ցույց տալու գործընթաց, որ աստիճանաբար գնում են իրենց հռչակած ճանապարհով։ Այս պահին Ադրբեջանի իշխանությունները շատ վատ իրավիճակում են, և լուծումները մեկը մեկից կարող են ծայրահեղ հետևանքներ ունենալ»,- շեշտեց պարոն Աբրահամյանը։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը գոնե այս պահին ՀԱՊԿ-ից ռազմական աջակցություն ստանալու անհրաժեշտություն չի տեսնում։

«Լավ կլինի, որ Հայաստանի իշխանությունը ունենա հստակ հարցադրումներ, թե ինքը ի՞նչ գործունեություն է ծավալում այդ կազմակերպությունում, ի՞նչ ակնկալիքներ ունի նրանից, և որ իրավիճակում ինչ կարող է ստանալ։ Ու ամենակարևորը՝ սրա հետ կապված երկխոսի հասարակության հետ»,- ասաց նա։

Օրերս Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պետք է արժանին մատուցել մեր այն զինծառայողներին, ովքեր անմիջապես իրենց ուսերին են կրում ադրբեջանական ագրեսիային հակազդելու և նրանց ծանր հարվածներ հասցնելու պատասխանատվությունը։ Պարոն Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե խոսքը կոնկրետ ինչի՞ մասին է, ինչին ի պատասխան ասաց՝ զինվորականների դերի բարձրացման մասին է։ «Մենք որպես պետություն, հատկապես, որ անընդհատ պատերազմի մեջ ենք գտնվում, պետք է ստեղծենք ամուր սոցիալական երաշխիքներ, հնարավորություններ։ Երբ ասում ենք՝ սպան հայ էլիտան է, պետք է ոչ միայն հայտարարություն լինի, այլ իրականում այդպես պետք է արտահայտված լինի։ Զինված ուժերի զարգացման և արդիականացման մեր առաջնահերթությունը ես տեսնում եմ սպայական դպրոցի կայացումը, իհարկե, մենք ունենք կայացած դպրոց, որոնք գեներալներ են տալիս, նույն Տավուշի կորպուսի հրամանատար Խաչատուրովը, որը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է ավարտել»,- նկատեց նա, ապա հավելեց, որ հաճախ, երբ սահմանին ակտիվություն չի լինում, զինվորականների, նրանց խնդիրներ մասին շատ չի խոսվում, մինչդեռ նրանց նկատմամբ հարգանքը չպետք է դիտվի սահմանային ակտիվությունից ակտիվություն։