Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
uncategorized

Ինչպես են Մարտի 8–ը տոնում պաշտոնյա կանայք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպե՞ս են պաշտոնյա կանայք տոնում Կանանց միջազգային տոնը: Հարցի պատասխանը գտնելու համար «Փաստը» զրուցել է պաշտոնյա մի քանի կանանց հետ՝ պարզելով, որ ոմանք նախըտրական այս լարված շրջանում տոն–մոն երկրորդ պլան են դրել՝ առաջնահերթությունը տալով քարոզարշավին:

Մասնավորապես նման ոգևորությամբ Մարտի 8–ն է նշելու արդարադատության նախարար, ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համապետական ցուցակի 3–րդ համարը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը: Արփինե Հովհաննիսյանը «Փաստի» հարցին, թե ինչպե՞ս է նշելու Մարտի 8–ը, բավական ուրախ տրամադրությամբ լակոնիկ պատասխան տվեց, այն է՝ քարոզարշավով:

Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց, որ այդ օրն իր դուստրերի և ընկերուհիների շրջապատում կանցկացնի: «Աղջիկներիս և մի քանի ընկերուհիների հետ կփորձեմ այդ օրն ավելի գեղեցիկ և բովանդակալից դարձնել: Հնարավոր է տանը նշենք, քանի որ սովորաբար ինձ հյուր են գալիս»,– նշեց նա: Պատգամավորի խոսքով` ինքը երբեք չի կարևորել նվերի արժեքը, կարևորը բովանդակությունն է: Վերջինս նվերի ընտրության հարցում բավական երկար է մտածում և փորձում ամեն մեկին ըստ իր նախասիրությունների և անհրաժեշտության նվերներ գնել. «Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ինձնից նվերներ կստանան շատ ուրախալի անակնկալ կունենան»: Մեր այն հարցին էլ, թե արդյոք կա մի այնպիսի նվեր, որ հիշվել է իր ամբողջ կյանքում, պատասխանեց, որ դա շատ երիտասարդ տարիքում է եղել: «Շատ անսպասելի անակնկալ էր ինձ համար, առ այսօր ես այդ գաղտնիքը որևէ մեկի չեմ բացել և երևի թե այդ մասին չխոսեմ: Բայց կարող եմ մի բան փաստել՝ այդ անակնկալն ինձ այնքան ուրախացրեց և այնքան բովանդակալից ու խոստումնալից էր, որ ես առ այսօր այդ մասին հիշում եմ»,– խոստովանեց պատգամավորը:

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, ով զրույցի պահին քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Արմավիրում, նշեց, որ որևէ կերպ չի պատրաստվում նշել այդ տոնը: «Ես Մարտի 8–ը` հեղափոխական Կլառա Ցետկինի օրը, չեմ նշում: Ես ընդհանրապես տոնամոլ չեմ: Շատ տոներ և հատկապես մարտի 8–ը ինձ համար պայմանական օրեր են: Կանանց պետք է գնահատել ոչ միայն այդ մեկ օրը: Ես դա համարում եմ ինչ–որ հատուկ նվաստացուցիչ օր: Հատուկ այդ օրը պիտի՞ հիշեն ու շնորհավորեն կանանց: Դրա համար էլ Մարտի 8 օրն ինձ համար ընդհանրապես գոյություն չունի: Գիտեմ, որ պատասխանս կտարբերվի մնացած բոլոր հերթապահ պատասխաններից, բայց բոլոր դեպքերում դա այդպես է՝ կանանց պետք է գնահատել տարվա բոլոր օրերին և ոչ թե առանձնացնել հատուկ օր և դրանով ընդամենը նվաստացնել կնոջը. այդ հատուկ օրը հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Դրա համար էլ Մարտի 8–ն ինձ համար սովորական շարքային օր է, ինչպես մարտի 3–ը, 4–ը կամ փետրվարի 11–ը»,– ասաց նա:

Մեկ այլ կին–պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն էլ, ով խոսելու պահին Փարիզում էր և պատրաստվում էր ինքնաթիռ բարձրանալ, ասաց, որ գործուղումից Հայաստան վերադառնալուն պես տոնը կնշի իր ընտանիքի հետ:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշելով, որ հարցերին հեռախոսով չի պատասխանում, ավելացրեց միայն, որ վաղը մամուլի ասուլիս ունի:

Հավելենք միայն, որ կանանց միջազգային օրն ի սկզբանե անվանում էին Աշխատավոր կանանց միջազգային օր: Տոնի նախապատմությունն էլ հետևյալն է. Սոցիալ–դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թ. մարտի 8–ին կայացավ ցույց կանանց իրավահավասարության համար։ Այդ օրն ավելի քան 15 հազար կանայք շրջեցին ողջ քաղաքով՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ և ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալ։

1910 թ. ԱՄՆ–ի պատգամավորուհիները ժամանելով Կոպենհագեն՝ այնտեղ հանդիպեցին կոմունիստ Կլարա Ցետկինի հետ, ով և սահմանեց կանանց միջազգային օրը։ Ենթադրվում էր, որ կանայք այդ օրը ցույցեր և երթեր էին կազմակերպելու՝ դրանով հասարակության ուշադրությունն իրենց խնդիրների վրա կենտրոնացնելու համար։

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: