Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

Չի կարելի բաց թողնել միջազգային-ազգամիջյան երկխոսություն զարգացնելու առիթը

ՀՀ զինված ուժերը փաստացի և ըստ էության լիարժեք են իրականացնում իրենց գործառույթը և քաղաքական օրակարգ ձևավորում։ Փառք իրենց։ Նույն հիացմունքով չենք կարող արտահայտվել դիվանագիտական աջակցության մասին, որովհետև վստահություն չկա, որ ռազմական ձեռքբերումները կամրագրվեն արտաքին քաղաքականության մեջ։ Սահմանային վերջին միջադեպի միջազգային արձագանքները տպավորություն են ստեղծում, որ մեր երկիրը գործընեկերների և դաշնակիցների առումով այնքան էլ հուսալի վիճակում չի։ Դիվանագիտական առումով, կարծես, մենակ ենք մնացել։ Առաջին հիասթափությունը կապված է միջադեպի առնչությամբ ՀԱՊԿ-ի դիրքավորման հետ։ Այն բնորոշ էր ոչ թե ռազմավարական դաշինքին, որի հեգոմոնը մեր երկրում ռազմակայան ունի, այլ օվկիանոսում աննկատ մի կղզուն, որը, համեստությունից դրդված, չի համարձակվում կարծիք բարձաձայնել միջազգային անվտանգությանն առնչվող խնդրի վերաբերյալ։ Միգուցե ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը վերանայե՞լ են իրենց ռազմաքաղաքական հետաքրքրությունները մեր տարածաշրջանում։ Թե՞ ՀԱՊԿ-ին հետաքրքիր է միայն 80-ականների զենքերի վաճառքը ՀԱՊԿ անդամ երկրներին։ Ասում են, թե Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բովանդակային ոչինչ չի փոխվել, բայց փոխվել է քաղաքականության վարման որակը, որը, սակայն, դեռ նկատելի չի։ Եթե վերջին սահմանային միջադեպի վերաբերյալ միջազգային արձագանքները գեներացվեն Հայաստանի կողմից, և արտաքին քաղաքականության ասպարեզում նոր խոսք հնչի, ապա կկարողանանք ասել, որ որակ է փոխվել։ Այսպիսով՝ վերջին սահմանային միջադեպը նաև մարտավարությունը վերանայելու և նախաձեռնողականությամբ հանդես գալու հնարավորություն է տալիս։ Իսկ եթե, իրոք, Ռուսաստանը վերանայել է իր տարածաշրջանային հետաքրքրությունները և մտադիր է հեռանալ նաև Հարավային Կովկասից, ապա արտաքին քաղաքականության մեջ նաև ռազմավարական փոփոխությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Անցած շաբաթ Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը հավանության տալու նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա»: Սակայն վերջին սահմանային միջադեպի առնչությամբ արտաքին արձագանքների մեծ մասը մեր կողմից, կարծես, մնաց անպատասխան։ Նկատենք, որ անթույլատրելի է միջազգային-ազգամիջյան երկխոսություն զարգացնելու առիթը բաց թողնելը, քանի որ հունիսի 19-ի հայտնի ելույթից հետո Հայաստանը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է, ուստի՝ հանձնառու է զարգացնել միջազգային համագործակցությունը, օգտագործել ոչ միայն ՀՀ զինված ուժերը, այլև միջազգային գործիքները, միջոցները, հնարավորությունները տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար։
 
Թաթուլ Մկրտչյան