Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Պայքարը մեկնարկեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում այլևս մեկնարկել է։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկի պահից կարելի է ասել ակնթարթորեն հայաստանյան քաղաքական կուսակցությունները նետվեցին լայնածավալ քարոզչության գրոհի։

Առաջիկայում հայաստանյան հասարակությանը սպասվում է զանազան հեքիաթային ու իրատեսական խոստումների աննկարագրելի մի հեղեղ, որի մեջ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն, թե ում նախապատվություն կտան։ Սակայն ակնհայտ է, որ քաղաքացիների ընտրությունը հիմնված չի լինելու միայն հստակ քաղաքական նախասիրությունների և կողմնորոշումների վրա, քանի որ բնականաբար իշխանությունը օգտագործելու է բոլոր օրինական և մասնավորապես անօրինական ռեսուրսները՝ հաղթանակ ապահովելու համար։

Սա, ի դեպ, բոլոր ընտրությունների թերությունն է, սակայն մյուս կողմից իշխանության կուսակցության մրցակիցները պետք է դրսևորեն իրենց լավագույն հատկանիշները՝ այս նախընտրական թոհուբոհի մեջ՝ իրենց ընտրազանգվածը պահելու և վստահություն ստանալու համար։ Թե ինչքանով սա կհաջողվի ոչ իշխանական ուժերին ներկա պահին` դժվար է ասել, սակայն փաստ է, որ քաղաքական պայքարի մեջ են մտել բոլորովին տարբեր քաշային կատեգորիաների և հնարավորությունների ուժեր,որոնց մրցակցությունն էլ պետք է դառնա նոր կամ պառլամենտական քաղաքական մշակույթի ձևավորման սկիզբ, համենայնդեպս, ցանկալի կլինի նման զարգացումը, հակառակ դեպքում մենք կունենանք ներկա Ազգային ժողովից շատ չտարբերվող խորհրդարան, որը որևէ աղերս չունի պառլամենտարիզմի հետ։

Միաժամանակ արդեն մեկնարկած քարոզարշավից պարզ կդառնա, թե որ ուժերն են մաքսիմալ զբաղվելու պոպուլիզմով և որոնք իրատեսական ծրագրերի ներկայացմամբ։

Այս հարցում պետք է շեշտել, որ չնայած հակասական կարծիքներին Հայաստանի ընտրողը լավագույնս պատկերացնում է բոլոր քաղաքական ուժերի իրական մոտիվացիաները, ուստի այս տեսանկյունից բոլորովին էլ պետք չէ թերագնահատել ընտրողին։ Անշուշտ չի բացառվում նաև, որ ընտրությունների հաջորդ օրը մենք լսենք քննադատություններ հենց ընտրողներին ուղղված՝ բնականաբար տարբեր ընդդիմադիրների կողմից, սակայն բոլոր դեպքերում նկատի ունենալով ներկա հարաբերակցությունները, պետք է նշել, որ ապրիլի 3–ին արձանագրվելու է իրականությանը բավական մոտ քաղաքական պատկեր։ Սա բավական կարևոր հանգամանք է, քանի որ անգամ ժողովրդավարական նորմերից ավելի վեր է այն փաստը, որ հասարակության բոլոր շերտերն ունենան իրենց ներկայացվածությունը խորհրդարանում, ընդ որում, բոլոր շերտերը առանց բացառության՝ սկսած ընտրակաշառք բաժանողներից ու վերցնողներից, վերջացրած հասուն քաղաքական կողմնորոշում ունեցողներով։ Սա թերևս նույնպես ժողովրդավարության նախապայման է, քանի որ որքան էլ տհաճ լինի խոստովանելը մեր հասարակությունը կազմված է նաև նման տարրերից։ Այստեղ իհարկե, կարևոր է այն խնդիրը, թե արդյոք պետք է նկատի ունենալ բոլոր այդ տարրերին, թե այնուամենայնիվ պետք է բացառել բոլոր հնարավոր կերպերով այսօրինակ երևույթները հասարակությունից։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: