Վարչապետի նորանշանակ օգնականը մեծ ունեցվածքի տեր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 22–ին վարչապետի օգնական նշանակված Էրիկ Գրիգորյանը տարբեր արտարժույթներով բավական շատ փոխառություններ ունի հանձնած: Այս մասին տեղեկանում ենք Գրիգորյանի՝ մարտի 1–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Վարչապետի նորանշանակ օգնականը հայտարարագրել է 81 հազար ԱՄՆ դոլար, 22 հազար եվրո և 10 միլիոն 697 հազար դրամ փոխառություններ: Բացի փոխառությունները Գրիգորյանը հայտարարագրել է նաև մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ «TOYOTA COROLLA 1.6» և «OPEL VECTRA 1.6 V16» մակնիշների:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Էրիկ Գրիգորյանն ունեցել է 50 հազար դրամի չափով բաժնեմաս և 6 միլիոն դրամ, 2 հազար ամերիկյան դոլար ու 896 շվեյցարական ֆրանկ դրամական միջոցներ:
Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ նա «Բայկ» հեծանիվների խանութ–սրահի սեփականատերն ու ղեկավարն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: