Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays
Socity

Ինչու է Փաշինյանին անհրաժեշտ նոր սահմանադրություն, և ինչ սպասել դրանից հետո

Հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեզ պետք է նոր սահմանադրություն, ոչ թե փոփոխված, այլ հենց նոր։ 1995թ․ ընդունված սահմանադրությունը, երբ 2005-ին փոխում էր Քոչարյանը, տեսակետներ կայքին, որ նա դա ինչ-որ պահի կկոչի նոր սահմանադրություն, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվել երրորդ անգամ, մինչև վերջին պահը պնդեցի այդ միտքը, բայց համոզվեցինք, որ դա տեղի չունեցավ, ու Քոչարյանը չառաջադրվեց երրորդ անգամ։

Սերժ Սարգսյանը կիսանախագահական կառավարման համակարգը խորհրդարանականի դարձնելու, դրանով իսկ սահմանադրությունը հիմանահատակ փոխելու պարագայում անգամ չասեց, թե սա նոր սահմանադրություն է, այլ՝ փոփոխված։ Իսկ Փաշինյանը նոր սահամադրություն է ցանկանում, քանի որ գտնում է, որ թե՛ սահմանադրության ընդունումը, թե՛ երկու փոփոխությունները եղել են խախտումներով ու դրանք ոչ լեգիտիմ են։ Այսինքն՝ սահմանադրության փոփոխելու նպատակն այն է, որ ոչ թե գործող սահմանդրությունը վատն է, այլ՝ ոչ լեգիտիմ։ Բայց ընդունել նոր սահմանադրություն, որը կլինի նախկիններից որևէ մեկի կրկնությունը, հազիվ թե հնարավոր լինի դա ողջամիտ կերպով հիմնավորել։ Ունեցել ենք կիսանախագահական խառը, լղոզված համակարգ՝ 1995-ին ընդունված սահմանադրությամբ, կիսանախագահական, քիչ թե շատ բալանսավորված՝ 2005-ի փոփոխություններով, խորհրդարանական կառավարման համակարգ՝ 2015-ի փոփոխված սահմանադրությամբ, որն ավելի շուտ վարչապետական համակարգ է, քան խորհրդարանական։ Ի՞նչ է առաջարկելու Փաշինյանը սրանցից տարբերվող։

Եթե վարչապետը նպատակ ունի կուսակցությունների դերը բարձրացնելու, որպեսզի ունենաք լիիրավ խորհրդարանական համակարգ, ապա դրա ամենակարևոր քայլը կարող էր անել առանց սահմանադրությունը փոխելու, ու 2018թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ռեյտինգային համակարգը կվերացներ, բայց դա չարեց։

Բացի այդ, ինչպես է կարևորում կուսակցությունների ու խորհրդարանի դերը, երբ վերջին ընտրությունների ժամանակ Փաշինյանը, հանդիպելով ընտրողների հետ, ասում էր՝ ուզում եք դառնամ վարչապետ, ընտրեք «Իմ քայլին»։ Անգամ պատգամավորության թեկնածուներին չէր ներկայացնում հանրությանը, նրանց արժանիքները գովերգում, նրանք անդեմք էին, դեմքը միայն Փաշինյանն էր։

Ասում են՝ Տեր-Պետրոսյանը սահմանադրություն պատվիրեց «իր հագով», իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ փոփոխեցին «իրենց հագով», հիմա Փաշինյանը հավաստիացնում է, որ այդպես այլևս չի լինելու, որ նոր սահամադրությունն «իր հագով» չի գրվելու։ Փաշինյանի իշխանությունն ինստիտուցիոնալ չէ անգամ պաշտոնավարման երրորդ տարում, դա մի անձի իշխանություն է, ավելի մեծ լիազորություններով, քան մի «անձի հագով» գրված սահմանադրությունը, քանի որ սահմանադրությունը թույլ չի տալիս գործադիրի ղեկավարին իր ձեռքը վերցնել իշխանության մյուս թևերը։ Փաշինյանին հարկավոր է, առանց ավելորդ սեթևեթանքների, հստակ հայտարարել, որ պետք է անցնել լիարժեք նախագահական կառավարման համակարգի, օրինակ վերցնելով աշխարհի ամենաժողովրդավարական երկրի՝ ԱՄՆ-ի փորձը, իսկ «լաբորատոր փորձարկում» նախագահական համակարգն անցնում է Արցախում, ինչից Փաշինյանը բավական գոհ է, ու դա հատուկ ընդգծեց Արցախի վերջին նախագահական ընտրությունների առիթով։ Իրականում վարչապետին պետք է սահմանադրության միջոցով իր բացարձակ իշխանությունը դարձնել առերևույթ ինստիտուցիոնալ, նախագահական ընտրապայքարը տանել անհատների միջև, որտեղ իր պոպուլիզմով դեռ կհաղթի ցանկացածին, ու որևէ կախում չի ունենա իր թիմից։ Իսկ թե ինչ ճոխ խոսքերով է Փաշինյանը սիրաշահում ժողովրդին, երբ իրեն պետք են ու ինչ կոպիտ ձևով է նրանց դեն նետում, երբ այլևս նրանց կարիքը չունի, դա տեսել ենք, ու վարչապետի այդ ցինիկությունը դեռ անգերազանցելի է, ինչի վրա էլ հույսը դրել է Փաշինյանը։

Իսկ ԱՄՆ-ի փորձը ընդօրինակելու ճանապարհին լավ կլինի հիշել, որ նրանց ամեն նախագահ «իր հագով» սահմանադրություն չի գրել, այլապես մինչ օրս կունենային առնվազն 45 սահմանադրություն։ Մինչդեռ մինչ օրս ԱՄՆ սահմանդրությունում կատարվել է ընդամենը 27 փոփոխություն, այն դեպքում, երբ սահմանադրության ընդունման պահին ԱՄՆ-ում ստրկատիրությունը վերացված չէր։ Ու 231 տարվա ընթացքում ժամանակի պահանջին չհամապատասխանող ընդամենը մի քանի ուղղում, իսկ այդ տարիների ընթացքում ԱՄՆ-ն ինչ կարգավիճակից ինչի է հասել, աշխարհաքաղաքական ինչպիսի վայրիվերումների միջով անցել, բրիտանական հետգաղութային իրավիճակից աշխարհի ամենահզոր երկրը դարձել։ Այ սա պետք է ընդօրինակել, ոչ թե ձևը վերցնել, իսկ բովանդակությունը սեփական անձին հարմարեցնել։ Ընդօրինակել այն, որ Հարրի Տրումենի պաշտոնավարման ժամանակ ընդունվեց սահմանադրության 22-րդ ուղղումը, որով սահմանափակվեց նախագահի երկու ժամկետից ավել առաջադրումը, ինչի արդյունքում սահմանափակվեց հենց Տրումենի համար, այ սա է պետք ընդօրինակել։

Սերժ Սարգսյանի «հագով» կոչված սահմանադրությունը Փաշինյանն «իր հագով» լիարժեք օգտագործելուց հետո, դիրքերն ամրապնդելուց հետո, երկրի ողջ իշխանությունն իր բոլոր թևեով իր ձեռքում կենտրոնացնելուց հետո, ընդդիմախոսներին ասֆալտին փռելով ու պատին ծեփելով, ընդդիմադիր կուսակցությունների լիդերների վրա գործ հարուցելով, ԶԼՄ-ների վրա ամեն կերպ ճնշում գործադրելով, հիմա հավատանք, որ Փաշինյանը նոր սահմանադրություն է ուզում, որպեսզի այլևս չխախտի՞ այդ սահմանադրությունը։ Ախր նոր սահմանադրությամբ լինի, թե այլ իրավական կարգավորումներով, եթե երկիրը դառնա իրապես իրավական պետություն, ապա առաջին հերթին օրենքի ուժով պետք է իշխանությունից քշեն Փաշինյանին ու նրա թիմին։

Այնպես որ, դժվար չէ հասկանալ, թե Փաշինյանին ինչի համար է պետք նոր սահմանադրությունը․ իր իշխանությունն ամրապնդելու ու երկարաձգելու համար, բայց եթե հանկարծ ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանից ու նրա թիմից հնարավոր չէ ազատվել ընտրությունների միջոցով, ուրեմն պետք է մտածել այլ տարբերակներ, անգամ ուժի ու զենքի դիմելով։ Այն, ինչը մեր երկրին ոչ մի պարագայում հարկավոր չէ։ Ու որքան շուտ Փաշինյանը հասկանա, որ հասարակության նման մարտահրավեր նետելը խիստ վտանգավոր է, այնքան ավելի շուտ կհասկանա, որ սահմանադրությունն ինչ փաթեթավորումով էլ «իր հագով» կարի, դա հասկանալու են ու պատժեն։

Տեսանյութ