Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
uncategorized

Քարոզարշավի որակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 26–ին լրացավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, քաղաքական կուսակցությունների և դաշինքների կողմից համապատասխան փաստաթղթերի վերջնական հաստատման ժամկետը։ Ընտրություններին կմասնակցեն 4 դաշինք և 5 քաղաքական կուսակցություն։
Ըստ էության, պետք է նշել, որ անգամ մինչ գրանցումն էլ այս քաղաքական ուժերից որոշներն արդեն իսկ սկսել էին քարոզարշավը, և հասկանալի է արդեն գրանցումից հետո այն ավելի է ակտիվանալու, բնականաբար, չսպասելով նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին։ Թե ինչպիսի նախընտրական քարոզարշավի է ականատես լինելու հայաստանյան հասարակությունը, դժվար է ասել, քանի որ ներկայումս առկա գործընթացները հուսադրող չեն։ Արդեն իսկ լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկություններ ընտրակաշառքների կամ նմանվող երևույթների մասին։ Քաղաքական դաշտում արդեն իսկ սկզբնավորվում են միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներն ու անցյալի հիշեցումները։
Հասկանալի է նման զարգացումների պարագայում նախընտրական քարոզարշավը կվերածվի լեզվակռվի, որի ընթացքում քաղաքական ուժերը այդպես էլ չեն կարողանա հանրությանը ներկայացնել իրենց պատկերացրած պետության և իշխանության տեսլականը, եթե իհարկե այն կա։
Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի հայաստանյան հասարակությունը լիակատար պատկերացում ունենա քաղաքական ուժերի անցած ճանապարհի ու գործունեության մասին և այստեղ արդեն հարց է ծագում, թե որն է այն չափ ու սահմանը, որտեղ պետք է ավարտվի կուսակցության կամ քաղաքական ուժի գործունեության ներկայացումը, որպեսզի այն չդառնա սև քարոզչություն և մեղադրանք։
Համապետական բոլոր ընտրությունների ժամանակ որպես կանոն ակտիվանում է ոչ միայն քաղաքական դաշտն իր խաղացողներով, այլև ընդհանրապես հասարակությունը, քանի որ, ինչպես ասել էր դասականներից մեկը, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։ Այս ասացվածքը առավել քան բնութագրական է նախընտրական Հայաստանին, քանի որ անգամ քաղաքականապես պասիվ քաղաքացիները, կամա թե ակամա, կենցաղում ընկերական հանդիպումներում, հյուր գնալիս կամ հյուրընկալելիս և վերջապես հարևանի հետ սուրճ խմելիս ներքաշվում են քաղաքականության մասին խոսակցությունների մեջ։
Ի դեպ, պետք է նշել, որ գուցե ազգային մտածելակերպի առանձնահատկություններից ելնելով, քաղաքականության մասին խոսակցությունները մեր առօրյայի անբաժան հատվածն են՝ առավել ևս հավաքույթների ժամանակ։ Միաժամանակ կախված քաղաքական ուժերի կողմից տարվող քարոզչության բնույթից ու բովանդակությունից, ընտրությունները կարող են նաև ծանր մթնոլորտ առաջացնել հասարակության մեջ և անգամ միջանձնային հարաբերություններում։ Արդյունքում ընտրությունները անցնում են, սակայն խախտված սոցիալական կապերը չեն վերականգնվում կամ մասնակի են վերականգնվում։
Ըստ էության, նման իրավիճակը ցայտուն կերպով դրսևորվեց 2008 թվականի նախագահական ընտրություններում և՛ իշխանության, և՛ ընդդիմության չափազանց սուր հակաքարոզչությունը ուղղակիորեն սկսել էր ազդեցություն ունենալ քաղաքացիների առօրյայի և կենցաղի վրա։ Անգամ արձանագրվեցին դեպքեր, երբ քաղաքական կողմնորոշումների պատճառով ընտանեկան վեճեր ու սոցիալական հակասություններ էին առաջանում։
Հենց այս տեսանկյունից հարց է առաջանում, թե ինչպիսին պետք է լինի քարոզարշավն ու ընդհանրապես քաղաքական կուսակցությունների վարքագիծը, որը ոչ թե կբերի հասարակական ու սոցիալական լարվածության, այլ առավել թեթևություն և ինչու չէ տոնականություն կհաղորդի ընտրական գործընթացին ու ընդհանրապես նախընտրական ու հետընտրական ժամանակաշրջանին։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: