ՖՈՏՈ. «էլի՛ լավ ա, որ տուն եմ հասել». ինչ է պատմում «Եղնիկներ»-ի դիրքերում վիրավորված զինծառայողը
Armlur.am-ը գրում է.
2016 թ. մայիսի 13-ին ժամկետային զինծառայող, հրաձիգ Տարոն Վարդանյանը «Եղնիկներ»-ի դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս ստացել է ականապայթունային վիրավորում: Վնասվել է սրունքը, կրունկն ու թաթը:
Նշենք, որ Տարոն Վարդանյանը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար հաշմանդամության կենսաթոշակ:

ArmLur.am-ի հետ զրույցում Տարոնը պատմեց, որ առաջին բուժօգնություն ստացել է Մարտակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, ապա տեղափոխվել է Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ բուժվել է մոտ չորս ամիս:
«Մուրացանի հոսպիտալում ոտնաթաթս կոճով, մատներով ամբողջությամբ երկաթով հավաքել են»,-ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: