Ռուստամ Բադասյանը դատի է տվել Նարեկ Մալյանին
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի։ Հայցը թերի լինելու պատճառով դատարանն այն մեկ անգամ վերադարձրել է, իսկ փետրվարի 6-ին այն վարույթ է ընդունել։
Ռուստամ Բադասյանը Նարեկ Մալյանի դեմ հայց է ներկայացրել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։
Գործը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։
Գործով նախնական դատական նիստեր կայացել են մայիսի 7-ին և հունիսի 11-ին։ Հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 15-ին։