Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Հանրապետականն ընդդեմ Հանրապետականի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մամուլում հերթական տեղեկություններն են շրջանառվում հանրապետական երկու ռեյտինգային թեկնածուների մեջ եղած բախման մասին։ Այս անգամ նշվում է Գալուստ Սահակյանի որդու անունը։ Իրականում, սակայն, արդեն էական էլ չեն այդ ներքին բախումների մեղավորները կամ գլխավոր հերոսները, քանի որ, կարծես թե, հանրապետականի ներսում ընթանում է ուժերի լարված վերադասավորման գործընթաց։
Այստեղ պետք է շեշտել, որ մի շարք շրջանակներ նման բախումները մեկնաբանեցին որպես ռեյտինգային ընտրակարգի հետևանք, որի արդյունքում է նույն թիմի ներկայացուցիչ տարբեր անձինք ներխուժում են մեկը մյուսի հետաքրքրությունների և շահագրգռությունների դաշտ։ Սակայն, կարծում ենք, որ այստեղ խնդիրը շատ ավելի բարդ է, խորքային է։ Մեծ հաշվով ռեյտինգային ընտրակարգը տարբերվում է մեծամասնականից ամենաշատը նրանով, որ այստեղ մրցակցության մեջ են մտնում նաև նույն թիմի ներկայացուցիչներ, սա, իհարկե, չի նշանակում, որ նախորդ ընտրություններում մասնավորապես Հանրապետականի ներսում չկար այդ մրցակցությունը՝ անկախ նրանից բախումներ կլինեին, թե՝ ոչ։
Բնական է, որ իշխանության կուսակցությունում մշտապես էլ ընթանում են ուժերի դասավորության փոփոխություններ, որոնք հաճախ քողարկված են մնում։ Ներկայումս ռեյտինգային ընտրակարգն ընդամենը միջոց է դառնում այդ բախումներն ու մրցակցությունը հրապարակայնացնելու համար։
Այլ կերպ ասած, ռեյտինգային ընտրակարգի պատճառով հանրապետականի ներսում առկա մրցակցությունը դադարում է կրել փակ, կլանային բնույթ և առավել լայն շրջանակներ է ընդգրկում։ Այդ իրավիճակը մի կողմից կարող է տպավորություն ստեղծել, թե նման գործընթացների արդյունքում Հանրապետականի դիրքերը կարող են թուլանալ, սակայն մյուս կողմից, մենք գործ ունենք զուտ կլանի ներսում ընթացող պրոցեսների հետ, որտեղ հաղթողները կամ պարտվողները միևնույնն է, շարունակում են մնալ կլանի անդամներ, այսինքն՝ հանրությունը դրանից չի շահում և գուցե կորցնում է, քանի որ քաղաքացին դառնում է նույն կլանի տարբեր թևերի ներկայցուցիչների շահարկման օբյեկտ։
Այս իրավիճակում թերևս այնքան էլ տեղին չի լինի խոսել վարչակարգի թուլության մասին, քանի որ ամեն դեպքում ակնհայտորեն Հանրապետականը մեկ կենտրոնից ղեկավարվող ուժ է, որում, չնայած առկա ներքին հակասություններին, որոշում է կայացվում խիստ սահմանափակ թվով գործիչների կողմից, ուստի պետք է նշել, որ նախընտրական այս բախումները, ծեծկռտուքներն ու միջադեպերը որևէ կապ չունեն հասարակական կամ քաղաքական գործընթացների հետ և զուտ անձնական ու ամբիցիոզ բնույթ են կրում։ Բնականաբար, նման իրավիճակում կարող են սրվել նաև հասարակական որոշակի խմբերի հարաբերությունները, քանի որ խոսքը գնում է, այսպես ասած, իշխանության կերակրատաշտի մոտ ավելի հարմար տեղ տեղավորվելուն, ինչի համար էլ տարբեր պատեհապաշտներ պատրաստ են ցանկացած քայլի, սակայն, ըստ էության, սա նույնպես ժամանակավոր իրավիճակ է, քանի որ ապրիլի 3–ից արդեն երկրի հասարակական–քաղաքական կյանքը վերդառնալու է ելակետային վիճակին։ Համենայնդեպս այս մասին է վկայում ներկայիս մթնոլորտը։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: