Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day
Politics

Հրայր Թովմասյանի ձիով քայլը, Բուքիքիոյի նամակն ու Ալվինա Գյուլումյանի անսպասելի առաջարկը

Ազգային ժողովոի մեծամասնության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի, լիազորությունները, ուժի մեջ մտնելուց հետո ավելի շատ հարցեր է առաջացրել, քան նման է հանգուցալուծման:

Նույն օրը, երբ ուժի մեջ մտավ այդ փոփոխությունը, հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ: Նույն օրը ՍԴ աշխատակազմը հրապարակեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի պատասխան նամակը Հրայր Թովմասյանին, որում նա գրում է, որ ուշադիր հետևում էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ «Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ», ասվում է նամակում։

Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է նրանից, որ իշխանությունը չի պահել իր առաջարկած անցումային շրջանը եւ չի պահպանվում իրավունքի գերակայությունը:

ԱԺ ընդունած ակտի սահմանադրականությունը վիճարկում են ընդդիմադիրները, իրավապաշտպանները, ԲՀԿ-ն այդ հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում փաստացի ասվում է, որ գործընթացը խնդիր ունի սահմանադրականության հետ:

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը շարունակում է գնալ աշխատանքի, հայտարարելով, որ ընդունված փոփոխությունն իր վրա չի տարածվում, եւ ինքը պատրաստ է գնալ մինչեւ Մարդու իրավունքի եվրոպական դատարան: Տեղեկություն է տարածվել, որ ՍԴ իշխանության կողմից նշանակված դատավոր Վահե Գրիգորյանը եւ եւս մեկ դատավոր փորձում են նրան համոզել, որ չհամառի, այլապես դա կունենա իրավական հետեւանքներ:

Կհամոզվի՞ Ալվինա Գյուլումյանը: Նախօրեին նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շարունակելու է աշխատել, քանի դեռ չկա անհատական ակտ, որ իր պաշտոնավարումը պետք է դադարեցվի: Նա պնդել է, որ որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են: Ավելին, այդ պարագայում նա պետք է ստանձնի ՍԴ նախագահի լիազորությունը նախագահի բացակայության պայմաններում:

Ալվինա Գյուլումյանի նշած ակտն, իր հերթին, կարող է խնդրահարույց լինել. ընդհանրապես, ինչպես պնդում են իրավաբանները, ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, եւ դա համարել են իշխանության փնթի գործունեության արդյունք:

Ի՞նչ կլինի, եթե Ալվինա Գյուլումյանը եւ ՍԴ մյուս անդամները շարունակեն գնալ աշխատանքի, իսկ Հրայր Թովմասյանը շարունակի ինքզինքը համարել ՍԴ նախագահ: Իրավական հետեւանքնե՞ր, օրինակ՝ իշխանության յուրացում: ՍԴ անդամներից մեկն, իր հերթին, հնարավոր է համարել, որ առաջանա մի իրավիճակ, երբ նշանակվեն ՍԴ նոր դատավորներ, եւ զուգահեռ լինի երկու դատարան:

Մինչ այդ, Սահմանադրական դատարանում ներկայում յուրօրինակ իրավիճակ է առաջացել: Ազգային ժողովը նշանակել է ՍԴ նախագահի պաշտոնակատար, սակայն Ալվինա Գյուլումյանը, հղում անելով իր մասով իրողություններին, համարում է, որ ինքն է նախագահի պաշտոնակատարը: ՍԴ երեք անդամների լիազորությունների դադարեցման եւ երկու անդամների արձակուրդ մեկնելու պատճառով ներկայում քվորում չկա, եւ Դատարանը չի կարող նիստեր անցկացնել: Սա ՍԴ նոր ճգնաժա՞մ է, եւ ի՞նչ լուծում է այն ունենալու:

Եվ ընդհանրապես, պետության հիմնարար ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի շուրջ այս ողջ պատմությունը ի՞նչ նստվածք ու հետեւանքներ է ունենալու: