Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

Իշխանության և ընդդիմության տրամաչափը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական կյանքում մի շարք ոչինչ չասող և գործնական հետևանքներ չունեցող հռետորաբանությունից զատ հիմնական գործընթացները կարծես թե կենտրոնացել են Արթուր Սարգսյանի շուրջ, որն առավել հայտնի դարձավ որպես «Հաց բերող»։ Վերջինիս շուրջ ստեղծված իրավիճակն անշուշտ բավական հետաքրքիր է, քանի որ մի շարք քաղաքական գործիչներ հանդես են գալիս նրա պաշտպանությամբ, ստորագրահավաք են կազմակերպում՝ կալանքի միջոցը փոխելու համար և այլն։
Անշուշտ, Արթուր Սարգսյանի առողջական վիճակը հաշվի առնելով պետք է փաստել, որ նա չի կարող վնասել նախաքննությանը կամ հետաքննությանը որևէ կերպ և այս առումով, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից պետք է հասնել նրա ազատությանը։ Մյուս կողմից՝ այստեղ շատ նուրբ սահման կա, որի խախտվելու դեպքում Արթուր Սարգսյանը կարող է ուղղակի շահարկվել քաղաքական նպատակների և դիվիդենտների համար։
Սա բավական բարդ իրավիճակ է, որի հանգուցալուծումը թվում է կարող էր լինել նման աղմուկից խուսափելը և Արթուր Սարգսյանին պարզապես ազատ արձակելը, ինչը մի անգամ արդեն արվեց։ Սակայն Սարգսյանի կալանքի միջոցը փոխելուց հետո հասարակական մի շարք գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ այնպիսի աղմուկ բարձրացրեցին և ներկայացրեցին Արթուր Սարգսյանի ազատ արձակելը որպես իրենց հաղթանակ, որ վարչակարգը որոշակիորեն մտահոգվեց։ Բանն այն է, որ հայաստանյան տիպի վարչակարգերի ամենամեծ վախը թուլության նշանն է, այստեղ բոլորովին էլ էական չէ Արթուր Սարգսյանի անձն ու գործունեությունը։ Մեծ հաշվով որևէ գործունեություն նա չի էլ ծավալել կամ ծավալում, սակայն նրա ազատության գործին լծված ակտիվիստները խափանման միջոցը փոխարինելը ներկայացրեցին որպես իրենց հաղթանակ։ Անշուշտ, միանշանակ գնահատել բոլոր այդ ակտիվիստներին հնարավոր չէ, քանի որ նրանց շարքում կան և՛ անկեղծ մտահոգվածներ, և՛ ուղղակի դիվիդենտներ հավաքողներ, սակայն սա այլ խնդիր է։
Վերադառնալով Արթուր Սարգսյանին, պետք է նշել, որ վարչակարգը ուղղակիորեն խուսափում է ցանկացած անկանխատեսելի իրավիճակից, որի արդյունքում էլ Սարգսյանը կրկին հայտնվեց ճաղերի ետևում։ Սա որքան էլ տհաճ կամ անընդունելի համարենք, սակայն փաստ է, որ իրերի տրամաբանական ընթացք է, քանի որ վարչակարգը ցանկացած կերպ պետք է ցույց տա իր ուժը և իրավիճակին տիրապետելը, առավել ևս ընտրությունների նախաշեմին։ Հակառակ դեպքում զարգացումները կարող են անակնկալներ մատուցել։ Ի դեպ, հենց այս տրամաբանությամբ էլ քաղաքական մի շարք գործիչներ փորձում են հասնել Սարգսյանի ազատ արձակմանը, որը կարող է խորհրդանշական իմաստով դառնալ փոքր հաղթանակ վարչակարգի նկատմամբ։
Մյուս կողմից, նկատի ունենալով Արթուր Սարգսյանի զուտ առողջական վիճակը, դժվար է ասել, թե ինչ քայլեր կանեն իշխանությունները, քանի որ ակնհայտորեն նրա կյանքը վտանգված է, ինչը բավական դժվարին իրավիճակ է ստեղծում հենց իշխանության համար։
Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ, ցավոք սրտի, Արթուր Սարգսյանը դարձել է և՛ իշխանության, և՛ ընդդիմության տրամաչափի ցուցիչը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: