Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների ամենակուրիոզ պահերը

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների ամենակուրիոզ պահերը

Վարչապետի խոսնակը (ասել է, թե՝ վարչապետը) էմոցիոնալ մի պահի հայտարարում է մի քրեական գործի մասին, որը դեռ հարուցված չէ։ Պարզվում է՝ նրանք տեղյակ են այն ցուցմունքներից, որոնք դեռ տրված չեն։
Ծառուկյանին ազատությունից զրկելուն կողմ են քվեարկում մի խումբ իմքայլականներ, որոնք կայացել և ապահովել են իրենց բարեկեցությունը Ծառուկյանի շնորհիվ։
Հ1-ի տաղավարում Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը, ով ուներ ԲՀԿ-ից քաղաքապետ դառնալու հավակնություններ (Պետրոս Ղազարյան) և Ծառուկյանի ամենախոշոր կոմերցիոն քաղաքական պրոյեկտներից մեկի՝ ՀԱԿ-ի փոխնախագահը (Լևոն Զուրաբյան) ԲՀԿ-ն համարում են հանցավոր ռեժիմի ստեղծած ուժ և, որ ԲՀԿ-ն միշտ գնել է ընտրողների քվեները։ Գրեթե ինքնախոստովանական ցուցմունք։
Իմ քայլում կա պատգամավոր, որը 2015-ին ՀՀԿ պատգամավոր էր, և ներկա էր այն դահլիճում, որտեղ Սերժ Սարգսյանը հարձակվեց Ծառուկյանի վրա և բնականաբար նա ողջունեց շեֆի ասածները։ Հիմա այդ նույն մարդը արդեն Իմ քայլի պատգամավոր է, փոխվել է շեֆը, և դարձյալ ողջունում է արդեն նոր շեֆի հարձակումը Ծառուկյանի վրա։ Հետևություն. եթե վաղը այդ մարդը պատգամավոր դառնա ԲՀԿ-ից, նույնպես ողջունելու է, եթե Ծառուկյանը հարձակվի իր նախորդ շեֆերից կամ մեկ ուրիշի վրա (Հայաստանում ամեն ինչ հնարավոր է)։
Ծառուկյան դեմ քրեական գործի հարուցումը և ազատազրկումը ակտիվորեն ողջունում է այն մարդը և քվեարկում կողմ, որի լրատվամիջոցը Ս. Սարգսյանի օրոք և ենթադրաբար՝ պատվերով ամենավերջին բառերն էր գրում Ծառուկյանի մասին, հետագայում, Ծառուկյանից ստանում է աննախադեպ խոշոր աջակցություն և մտերմանում են (ժամանակագրորեն կարելի է հետևել կայքին և կտեսնեք, որ այդ փուլում Ծառուկյանի մասին ոչ մի թթու բառ չկա)։
Սոցիալական ցանցերում Ծառուկյանի դեմ ամենաակտիվը աշխատում են ՀԱԿ-ի շրջանակները։ Բայց մի՛ շտապեք նրանց մեղադրել անազնվության մեջ։ Փորձագետների կարծիքով՝ դրանք այն մարդիկ են, որոնց 2010-2015 թվականներին պարզապես չի հասել Ծառուկյանի կողմից հատկացված «աջակցությունը» (թե ինչու չի հասել, պետք է հարցնել 3-րդ կետում նշված պերսոնաժին)։
Մեղադրանք է առաջադրվել և կալանավորման են տանում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանին, ում ՀԱԿ-ում բոլորից շատ էին սիրում, որովետև նա ԲՀԿ-ում «ամենաՀԱԿ-ականն» էր և սիրում էր ՀԱԿ էլիտային ռեստորաններ տանել։ Իսկ ՀԱԿ էլիտան էլ ինչպես գիտեք ուրիշի հաշվին ուտել սիրում է։ Հիմա ՀԱԿ-ի սեղանակիցներից ոչ մի աջակցության բառ։
Լրատվական կոմերցիայի առանձին տողով ապահովվող մեկ այլ կայք (մերձՀԱԿական) ամենամոլեռանդ հակածառուկյանականն է այսօր։
Ցանկը կարելի է երկար շարունակել։ Բայց 9-րդ ամենակարևոր կետը վերաբերում է Հենց Ծառուկյանին։

9. Այսքանից հետո կհասկանա՞ և կընդունի՞ իր սխալները։

« Իմ Ձայնը» Նախագիծ