Սիգնալի համար հարվածում են, հետո քոթակ են ուտում և արագ վազում Ոստիկանություն ու կեղծ ցուցմունք տալիս՝ պնդելով, թե Նիկոլին էին հայհոյել․ Նարեկ Մանթաշյանը՝ այսօրվա միջադեպի մասին
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Նկարում Հայկ Ստեփանյաննա, իր մեքենաները, տունը ու գրասենյակը, որը ձեռքա բերվել հեղափոխությունից հետո: Տունը Զովունիում է շուկայական մոտավոր արժեքը 100.000$, գրասենյակի ամսավարձը 280.000 դրամ,սա են Հայկնա, որը ըստ իրեն ճանաչողների սոցիալական վատ վիճակում էր մինչ հեղափոխությունը և հացին Կակա էր ասում: Ըստ լուրերի սրանք ֆինանսավորվում են Նախկին Մալաթիայի օլիգարխ, այժմ իշխանությունների սրտի խոշոր սեփականատիրոջ կողմից՝ Իշխանության համագործակցմամբ:
Բայց սա դեռ մի կողմ, սրանք այնքան են մտել դերի մեջ, որ փողոցում մարդկանց մեքենան կանգնեցնում ու սիգնալի համար հարվածում են, իսկ հետո երբ հարվածելու համար քոթակ են ուտում, արագ վազում են ոստիկանություն ու կեղծ ցուցմունք տալիս՝ պնդելով թե Նիկոլին էին հայոյել...
Զավեշտը նրանում է, որ առավոտյան Ալենը գնում է ոստիկանություն ու ոստիկաններին «հորդորում»՝ մերոնց են նեղացրել, պիտի բոլորը դատվեն...