Թող ներեն ինձ իմ մտերիմներն ու հարազատները, ովքեր անընդմեջ ինձ հորդորում են լռել. Գայանե Ասլամազյան
Գայանե Ասլամազյանն իր էջում գրում է.
«Թող ներեն ինձ իմ մտերիմներն ու հարազատները, ովքեր, լինելով Հայաստանում և քաջ գնահատելով ստեղծված անառողջ մթնոլորտը, հատկապես վերջերս անընդմեջ ինձ հորդորում են լռել: Ես էլի բամ չեմ ասում: Բարեբախտաբար կան մարդիկ , որ չեն լռում: Լսե՛ք, եթե դեռ կասկածներ ունեք , կհամոզվեք: Իսկ իմ կողմից ավելացնեմ: Երբեք անկախ Հայաստանում չի եղել ժամանակ, երբ հասարակ քաղաքացին իրավունք չունենար կարծիք արտահայտելու: Ես ունեմ կարծիք, և որքան դուք ունեք արտահայտվելու իրավունք, ես նույնպես ունեմ: Համամիտ եք թե ոչ,այլ խնդիր է: Եվ նշեմ` հաղորդումներս կրում են ոչ քաղաքական բնույթ:
Ես այնքան պրոֆեսիոնալ եմ, որ երբևէ ոչ մի հաղորդման հյուր, լինի ներկա իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, չեն զգացել իմ կողմնապահությունը: Հաղորդման ընթացքում ինձ հետաքրքիր չեն հյուրերիս քաղաքական գնահատականները: Ինձ հետաքրքիր է նրանց մարդ տեսակը: Իսկ ֆեյսբուքյան այս հարթակը իմ անձնական տիրույթն է, և ես, կրկնում եմ, ՈՒՆԵՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ: Եվ էլի եմ կրկնում, շատ ավելի իրավունք ունեմ, քան ինձ քննադատողներից շատերը:
Հարգանքներս բոլոր ադեկվատ և մտածելու ունակությունը դեռ չկորցրածներին:
Ստորև ներկայացնում եմ Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցից երկու հատված: Առաջինում խոսում ենք ադրբեջանցիներին ծնկի բերելուց, երկրորդում` չկայացած ջահերով երթի և թուրքական դրոշը այրելու մասին: Խնդրում եմ ուշադիր նայեք արձագանքներին: Ձեր կարծիքով նորմա՞լ է»:


