Հայտնի է, թե համավարակից հետո ինչպես կարելի է վերականգնել իմունիտետը
ՌԴ կենսաբժշկական հարցերի ինստիտուտի հետազոտող, իմունային համակարգի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Պոնոմարյովը պատմել է, թե ինչպես վերականգնել իմունիտետը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն:
Նա նշել է, որ իմունիտետը կարող էր ընկնել COVID-19-ի համավարակի ժամանակ: Սակայն, նրա խոսքով, ճիշտ սնունդը և ռեժիմին հետևելը կօգնի վերականգնել այն:
Բացի այդ, բժիշկը հավելել է, որխախտված իմունիտետ ունեցող անձինք պետք է իրենց կենսակերպի մեջ ավելացնեն չափավոր ֆիզիկական ակտիվություն և կարգավորեն քնի ռեժիմը, ինչը պետք է լինի առնվազն յոթ ժամ:
Պոնոմարյովը նաև ընդգծել է, որ կարևոր է «դրական մտածողությունը»: