Սամվել Ալեքսանյանը ևս ցանկացել է գրավի վճարմանը մասնակցել, սակայն նրան մերժել են
Hayeli.am-ը գրում է.
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Սահմանվել է աննախադեպ բարձր՝ 2 միլիարդ դրամ ՝ ավելի քան 4 միլիոն դոլար գրավ։
Գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է), ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատվել է և տանն է:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում