Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ առաջին արդյունավետ դեղամիջոցը
Ինչպես փոխանցում է BBC News-ը, դեքսամետազոնի ցածր չափաբաժնով ստերոիդային բուժումը մեծ առաջընթաց է վիրուսի դեմ պայքարում: Նշվում է, որ դեքսամետազոնն ընդգրկվել է «Քովիդ-19»-ի դեմ պայքարում դեղամիջոցների արդյունավետության բացահայտմանն ուղղված խոշորագույն գիտափորձում:
Մասնագետները պարզել են, որ դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու վտանգը: Իսկ թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է կրճատվում:
Հետազոտողները պնդում են, որ եթե այս դեղամիջոցը համավարակի սկզբից ի վեր օգտագործվեր կորոնովիրուսով հիվանդներին բուժելու համար, մինչև 5000 կյանք փրկված կլիներ:
Այս դեղամիջոցը մեծապես կարող է օգտակար լինել աղքատ երկրներում, որտեղ մեծ է կորոնավիրուսով հիվանդների թիվը:
Գիտափորձի շրջանակում, որը ղեկավարել են Օքսֆորդի համալսարանի մասնագետները, շուրջ 2000 հոսպիտալացված հիվանդի դեքսամետազոն է տրվել: Այնուհետև նրանց բուժման ընթացքը համեմատվել է ևս 4000 հիվանդի տվյալների հետ, որոնք այս դեղամիջոցը չեն ստացել: