Մերձմոսկվայում 35-ամյա հայի են սպանել
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է սպանվել, փոխանցում է Rusarminfo-ն:
Տղամարդու դին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Սովետսկայա փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մոտակայքում:
ՀՀ քաղաքացին Դոլգոպրուդինում ապրում էր առանց գրանցման:
Ոստիկանները դեպքի վայրում 10Х32 մմ տրամաչափով տրավմատիկ հրացան են հայտնաբերել: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: