Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
uncategorized

Ծրագիր, թե հռետորաբանություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 26–ին ավարտվեց խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակների հաստատման վերջնաժամկետը։ Մի քանի փաստաթղթային անճշտություններից զատ անակնկալներ ցուցակների գրանցման գործընթացում չեղան։ Սակայն գրանցումից զատ ամենամեծ հարցը այդպես էլ մնում է առկախված՝ ինչ ծրագրով են գնում ընտրության կուսակցությունները, ինչ են առաջարկում հայաստանյան հասարակությանը և վերջապես ինչ հավակնություններ ունեն։ Անշուշտ մենք արդեն լսում ենք իշխանափոխության մասին տարբեր խոսակցություններ, որոնք որևէ կերպ չեն կարող իրատեսական համարվել, միաժամանակ խոսվում է ծրագրերի մասին, որոնք այդպես էլ չեն հրապարակվում։
Այստեղ անշուշտ, քաղաքական ուժերը կարող են հիմնվել քարոզարշավի պաշտոնական մեկնարկի վրա, սակայն այս մոտեցումը քննադատության չի դիմանում, քանի որ ցանկացած քաղաքական ուժի ծրագրային սկզբունքներն ու հայեցակարգերը պետք է պարզ և հասանալի լինեն ոչ միայն ընտրություններից առաջ, այլև ընդհանրապես նրանց ամբողջ գործունեության ընթացքում։
Համաձայնենք, որ կարճ ժամանակում գրված որևէ ծրագիր չի կարող գործնական լինել և բնականաբար կրելու է զուտ դեկորատիվ և հիմնականում պոպուլիստական բնույթ։ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ, որքան էլ տարօրինակ է, սա նորմալ է ընկալվում, քանի որ մեծ հաշվով քաղաքականությունը մեր մոտ սահմանափակված է պոպուլիզմի և դեմագոգիայի արանքում։ Սա է պատճառը նաև, որ ընտրությունների նախաշեմին մենք ունենք ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժ, սակայն դրանցից հայտնի են մեկ–երկուսի շատ թե քիչ հստակ դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ։ Մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է իր խաղաղության հայեցակարգը, Ծառուկյան դաշինքը՝ 15 ծրագրային կետերը, իսկ «Հանրապետականը» դեռ չի կողմնորոշվել, սակայն կարգախոսի հրապարակումից հետո ակնհայտ է դառնում, որ Հանրապետականի քարոզարշավի առանցքը կազմելու է վերջերս առաջ քաշված ազգ–բանակ գաղափարը։
Այստեղ անշուշտ պետք է նաև շեշտել, որ խնդիրը այս հայեցակարգերի լավ կամ վատ, իրատեսական կամ ոչ իրատեսական լինելը չէ, այլ զուտ դրանց առկայության փաստը։ Վերջիվերջո «Ծառուկյան» դաշինքի ծրագրային կետերը կամ ՀԱԿ–ի խաղաղության հայեցակարգը կարող են քննադատվել, գովերգվել, հիմնավորվել կամ հակառակը, սակայն այդ ամենը կարող է կատարվել միայն դրանց առկայության պայմաններում, այսինքն ամեն դեպքում բանավեճի կամ քարոզչության համար հարկավոր է ծրագիր։
Եթե չկա ծրագիրը, եթե չկա հայեցակարգը, ցանկացած քարոզչություն հանգում է ամբողավարությանը, «Գող ու թալանչի իշխանության» բուտաֆորային քննադատությունը, որի արդյունքն էլ լինում է պարզագույն հիասթափությունը։
Սա ի դեպ տրամաբանական զարգացում է, քանի որ հնարավոր չէ շարունակ հասարակությանը կերակրել միայն հռետորաբանությամբ, իշխանություններին հայհոյելով կամ քննադատելով, քանի որ առկա իշխանության բոլոր բացերը ցանկացած քաղաքացի ոչ թե գիտի, այլ իր մաշկի վրա է զգում, այստեղ կարևորն այն է, թե ինչ այլընտրանք կարող է առաջարկել ընդդիմությունը, որը կլինի առնվազն գործնական և իրագործելի։
Սակայն նման առաջարկները ինչպես տեսնում ենք առանձնապես շատ չեն։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: