Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի
անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ վարչապետի
2019 թվականի օգոստոսի 1-ի N 1026-Ա որոշման N 2 Հավելվածի 4-րդ կետով`
1. Թվայնացման ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով՝
ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական
կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.