Դեսպանը 60 հազար դոլարից ավել փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը 60 հազար ԱՄՆ դոլարից ավել փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք դեսպանի գույքի և եկամուտների 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Մարտիրոսյանը հայտարարագրել է 63 հազար 900 ամերիկյան դոլար փոխառություններ և միայն 58 հազար դրամ դրամական միջոցներ:
Դե իսկ դեսպանի տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից: Մարտիրոսյանի մեկ տարվա կտրվածքով աշխատավարձը կազմել է 10 միլիոն 675 հազար դրամ, իսկ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը կամ այլ հատուցումը՝ 3 հազար 900 ԱՄՆ դոլար:
Մինչ Հնդկաստանում դեսպան նշանակվելը Մարտիրոսյանը եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Բացի այդ, 2016 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է նաև Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: