Արցախի «Արդարություն» խմբակցության հայտարարությունը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, հունիսի 10-ից ԱԺ «Արդարություն» խմբակցությունը մասնակցում է
2019 թվականի պետական բյուջեյի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։
Ցավով պետք է նշենք, որ Աժ-ում բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» է
ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա են վերցնում
կառավարությանը հասցեագրած մեր հարցերին պատասխանողի «դժվարին
դերակատարությունը»։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ ԱԺ-ում թույլ չենք տալու
որևէ ձևական քննարկում, հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված
յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը, ամեն ինչ
անելու ենք թույլ չտալու բյուջեյի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային
օգտագործումը։
Կոչ ենք անում ԱԺ մեր որոշ գործընկերներին գործել բացառապես Ազգային
Ժողովի կանոնակարգ սահմանադրական և Ազգային ժողովի աշխատակարգ օրենքների
դրույթներին համապատասխան։