Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Տվեք Ձեր հրաժարականը, ազատեք Ձեզ այս քաոսից. Արթուր Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին

Քննարկում ենք մի
հարց, որը ինչքան էլ փորձ արվի մատուցել որպես իրավական գործընթաց, չի
ստացվելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ի իր ելույթում ասաց ԲՀԿ
պատգամավոր Արթուր Գրիգորյանը։

«Որպես իրավաբան հայտարարում եմ՝ այս գործը իրավական հիմքեր չունի,
ապացուցողական թույլ բազա եւ կանխատեսում եմ, որ դժվար թե դատական վախճան
ունենա։ Ինչպես պարոն Ծառուկյանը նշեց օր ելույթում, չկա մի փաստ, հիմք, որ
Ծառուկյանը որեւէ մեկին գումար է տվել ընտրակաշառք բաժանելու համար։ Բայց
այս կարեւոր փաստի վրա աչք եք փակում, հասկանալի է՝ ինչու, չեք խորանում,
իսկ հիմա ամենակարեւորի մասին։ Եթե ասում եք իրավական ճանապարհ, իրավական
գործընթացներ, ապա պետք է իրավաբանորեն անխոցելի գործընթացով Ծառուկյանի
մեղադրանքը հաստատվի, նաեւ կալանքի հարց բարձրացվի։ Դուք արդեն իսկ խախտել
եք Դատախազության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը։ Ըստ այդ
հոդվածի՝ դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է պահպանել քաղաքական
զսպվածություն եւ չեզոքություն։ Բայց Դուք այս օրենքի կոնկրետ հոդվածը
խախտել եք»,- ասաց նա։
Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչ խախտման մասին է խոսքը. «Բացատրեմ՝ ինչպես։ Շատ խոսվեց
2018 թվականի ապրիլի իրադարձություններից, երբ Ազգային ժողով էիք մտել
Նիկոլ Փաշինյանին կալանավորելու միջնորդությամբ եւ հրաժարվեցիք այդ
միջնորդությունից՝ ավելի ուշ պարզաբանելով, որ Ձեզ հրաժարվելու հարցով
միջնորդել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը։ Ընդգծեմ՝ փոխվարչապետը
քաղաքական պաշտոն է։ Ի՞նչ է ստացվում՝ Դուք ենթարկվել եք քաղաքական
պաշտոնյայի քաղաքական ցանկություններին, քմահաճույքներին կամ
պարտադրանքներին եւ չեք ցուցաբերել Դատախազության մասին օրենքով ամրագրված
պարտադրանքը։ ՀՀ մեկ այլ օրենքի՝ Դատախազության մասին օրենքի 63-րդ հոդվածի
3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է՝ դատախազի լիազորությունները դադարում
են, եթե դատախազը կատարել է օրենքի կամ դատախազի վարքագծի կանոնների
խախտում։ Եւ այս հիմքով պահանջում եմ, պարոն Դավթյան, Ձեր հրաժարականը։
Դուք՝ որպես մասնագետ, որպես իրավաբան, անարառ չեք։ Քաղաքական պատվեր
կատարող դատախազը չի կարող որեւէ պատգամավորի, առավել եւս Գագիկ Ծառուկյանի
նման բարի համբավ ունեցող անձին մեղադրել գոյություն չունեցող փաստերի
հիման վրա։ Դուք ունեք եզրափակիչ ելույթի իրավունք, ափսոս եք, մոտեցեք այս
ամբիոնին, ես ժամանակին, անկեղծ եմ ասում, շատ եմ ուրախացել, երբ Դուք
նշանակվել եք գլխավոր դատախազ, տվեք Ձեր հրաժարականը, ազատեք Ձեզ այս
քաոսից»։