Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

էդ ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք է, ԲՀԿ-ն լավ ուժ է, կարելի է գնալ Ծառուկյանի տանը քեֆ անել. Մարուքյան

Ես ուզում եմ մենք
խոսենք իշխող ուժի ազնվության ու անկեղծության մասին, թե որքանով է այս
գործընթացն ազնիվ ու անկեղծ, եւ որքանով է այն իրավական ու քաղաքական: Այս
մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Լուսավոր
Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը:

Նրա հիշեցրեց, որ 2018-ի օգոստոսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Իջեւանում հայտարարել էր, որ ՀՀ-ում պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքների
միջոցով ընտրությունները հաղթելու պրակտիկան եւ այն ուժերը, որոնք
ընտրակաշառքներ են բաժանել, չպետք է մասնակցեն ընտրություններին,
քաղաքականության մեջ մաս դառնան. «Արդեն 2018-ի հոկտեմբերի 18-ին «Մուլտի
գրուպ» կոնցեռնի կողմից կառուցվող խոշոր մայնինգի ֆերմայի բացմանը
Փաշինյանը ասել է՝ Հայաստանում օլիգարխներ չկան, ոչ մեկի համար գաղտնիք չէ,
որ պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր է: 2018-ի հոկտեմբերի 8-ին Նիկոլ
Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ստորագրում են հուշագիր, որի 4-րդ կետում
գրված է. «Կողմերը պատրաստվում են համատեղ աշխատել մարդու իրավունքների
պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի
անվտանգությունն ամրապնդելու, Սփյուռքի հետ համագործակցությունը
խորացնելու, ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու,
երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու
ուղղությամբ»:
Արդեն 2018-ի դեկտեմբերին մեծ դեբատի ժամանակ ես պարոն Ծառուկյանին հարց եմ
տալիս՝ դուք գործարար եք, ինչու եք գալիս քաղաքականություն: Դրանից հետո
սկսվում է շատ ծանր պատերազմ «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի միջեւ: Հետո
տեղի են ունենում ընտրություններ, ԲՀԿ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը:
Փաշինյանը հայտարարում է, որ ԱԺ-ն լեգիտիմ է, ամեն ինչ լեգիտիմ է,  դրա
համար պետք է առաջին ԲՀԿ-ից ընտրենք ԱԺ փոխխոսնակ:

Հետո տեղի է ունենում ԲՀԿ նախագահի ընտանիքում հարսանիք, որին
մասնակցում են քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, այդ թվում Նիկոլ
Փաշինյանը: Նրանք, որոնք այս օրերին հարցազրույցներ են տալիս Գագիկ
Ծառուկյանի մասին»,-ասաց Մարուքյանը:

Նա մի դեպք հիշեց. «Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գալիս է
խորհրդարան եւ ասում՝ թույլ տվեք քրեական հետապնդում իրականացնեմ Վարդան
Օսկանյանի նկատմամբ, որը ԲՀԿ երկրորդ համարն էր եւ հավակնում էր անգամ
նախագահական ընտրություններում լինել թեկնածու: Ասվում էր, որ Օսկանյանը
փողեր է լվացել: Դրանից առաջ իշխանությունն ասում էր, որ ԱԳ նախկին
նախարարներից Ալեքսանդր Արզումանյանն է փողեր լվանում: Նիկոլ Փաշինյանը
ելույթ է ունենում, ասում է՝ Վարդան Օսկանյանը «մարտի 1»-ի մահվան
դատավճիռներ հրապարակած մարդ է, Քոչարյանի ռեժիմի ներկայացուցիչ, նա պետք է
հետապնդվի եւ ԱԺ-ն նրան պետք է հանձնի, ինչը շատ զարմանալի էր: Ես դեմ
քվեարկեցի, Օսկանյանին հանձնեցին, բայց վերջում պարզվեց, որ Օսկանյանի
գործը փակվեց:

Հիմա էդ ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք է, ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ
Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, կարելի է գնալ իր տանը քեֆ անել: Հետո գալ
ասել՝ բա իմացե՞լ եք, ինչ է եղել: Արդյոք օրենքի ընտրողական հանգամանք
չկա»,-հայտարարեց Մարուքյանը: