Երբ ստի ոտը շատ կարճ է ու խիստ անբովանդակ
Հավատ սեփական ուժերի հանդեպ և միասնություն: Սա է Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրած ու ղեկավարվող քաղաքական ուժի հաջողության բանաձևը, որին հավատարիմ, արդեն շուրջ 20 տարի շարունակում են գործունեություն ծավալել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները:
Եվ այսօր, ազնիվ չէ սև քարոզչական հնարքներ իրականացնել մի կուսակցության ղեկավարի հանդեպ, ում հանձնարարությամբ դեռևս շարունակվում են ժողովրդին ծանր կացությունից դուրս բերելուն ուղղված ծրագերը: Այդ ամենի համար նրան շնորհակալություն հայտնելու փոխարեն, սակայն, փորձ է արվում քարոզչական տարբեր հնարքներով նրան վարկաբեկել:
Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացված, 40 տարվա վաղեմություն ունեցող սխալ տեղեկությունը հանրայնացնելու փորձը լավ օրինակ է, ցույց տալու համար, թե առհասարակ ի՞նչ չի կարելի անել քաղաքական պայքարի ժամանակ, առավել ևս, երբ, ինչպես պարզ դարձավ՝ ստի ոտը շատ կարճ է ու խիստ անբովանդակ: