Զինվորական երդմնակալությունից վերադառնալիս Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ուղևորատար Ford-ը․ զոհեր և վիրավորներ չկան (ՖՈՏՈ)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 43-ամյա Սամվել Մանուկյանը իր վարած ուղևորատար Ford Transit մակնիշի 04 SU 953 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենայում եղել են 14 ուղևոր, ովքեր վերադառնալիս են եղել զինվորական երդման արարողությունից։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, ավագ տեսուչ Անդրանիկ Օհանյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: