«Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու իր թիմը որոշում է կայացրել ՀՀ բոլոր մարզերում կուսակցության գրասենյակներ բացել, որպեսզի հնարավորություն լինի քաղաքացիների հետ հնարավորինս ավելի շատ և մոտիկից շփվելու համար:
Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կրկին անդրադարձել է իր՝ քաղաքականությամբ զբաղվելու որոշմանը։
«Երբեք մտքովս չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Մենք պետք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնենք քաղաքական դաշտը»,- նշել է կուսակցության առաջնորդը:
Եվ, իսկապես պետք էր քաղաքական նոր ու թարմ ուժ ծնվեր, որն ի վիճակի կլիներ արտախորհրդարանական քաղաքական դաշտը համախմբել ու առկա անորոշություններին վերջ դնել: Այս պահին այդ ուժը նոր ձևավորված «Հայրենիք» կուսակցությունն է, որի գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն: