Անակնկալ Սերժ Սարգսյանին
ԼՐԱԳԻՐ․
Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին կայցելի Բրյուսել: Այցի ընթացքում Սարգսյանը հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ղեկավարության հետ:
Մինչ այդ, Բեռլինում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող է ստորագրվել Հայաստանի ու Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը:
Բայց քիչ հավանական է, կամ գրեթե անհավանական է, որ համաձայնագիրը ստորագրվի Սերժ Սարգսյանի Բրյուսել այցի ընթացքում, քանի որ համաձայնագրի շուրջ քննարկումը եւ բանակցությունը դեռեւս ընթացքի մեջ է, թեեւ ավարտական փուլում: Ամիսներ առաջ Եվրամիության դիվանագետներից մեկը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է ապրիլին: Միեւնույն ժամանակ, Հայաստանում Չեխիայի դեսպանը հայտարարեց, որ Երեւանն ու Բրյուսելն ունեն որոշակի անհամաձայնություններ: Թե ինչի շուրջ է անհամաձայնությունը, դեսպանը չէր մանրամասնել:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում