Նոր մանրամասներ ՀՀԿ թեկնածուների թիմակիցների ծեծկռտուքից. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Արարատի մարզում նախընտրական կրքերն այնքան են շիկացել, որ գործը հասել է ծեծկռտուքի: Մենք բազմիցս ենք գրել, որ Արայիկ Գրիգորյանը, խախտելով պայմանավորվածությունն ու Սերժ Սարգսյանի հորդորը իրար չխանգարելու, իրար տարածքներ չմտնելու մասին, ակտիվություն է ցուցաբերում թե Արտաշատում, թե Մասիսում: Մասիսում անգամ մի քանի շտաբ է բացել, որոնցից մեկը ղեկավարում է նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ում այժմ փոխարինում է Մուրադյանի մտերիմ Դավիթ Համբարձումյանը՝ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան: Ինչեւէ, Մուրադ Մուրադյանի կրտսեր որդին՝ Նվեր Մուրադյանն ու ընկերները երեկ երեկոյան Գրիգորյանի թիմակիցների հետ հաշիվ մաքրելու են գնացել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: