Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
uncategorized

Պոպուլիզմը և մենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչպես և սպասվում էր, հայաստանյան մեդիան և հեռուստաալիքները հեղեղված են նախընտրական շրջանի լուրերով, քննարկումներով և հեռուստաբանավեճերով։ Ըստ էության սա հասկանալի է, քանի որ այս շրջանում հասարակական հետաքրքրությունների շրջանակն առավելապես նախընտրական է։
Սակայն վերջերս հանդիպած մի շարք հեռուստաբանավեճերում և քննարկումներում ակնհայտորեն դրսևորվում են շեշտադրումներ, որոնք առավելապես սրանալու են արդեն քարոզչության պաշտոնական մեկնարկից հետո։ Այդ շեշտադրումները, սակայն, առանձնապես հուսադրող չեն, քանի որ մի կողմից ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները անխնա պայքար են սկսում միմյանց դեմ, մյուս կողմից՝ իշխանության կամ իշխանության հասցեին ուղղված քննադատությունը առայժմ սահմանափակված է տրաֆարետային հայտարարություններով ու վերացական մեղադրանքներով։ Հերթական անգամ ասպարեզում են հայտնվում «թալանչի, ավազակ, կաշառակեր իշխանություն» և նմանօրինակ ձևակերպումները, որոնք, բնականաբար, չեն կարող հիմք հանդիսանալ առողջ քաղաքական բանավեճի կամ քննարկման համար։
Այս իրավիճակը վկայում է նաև այն մասին, որ առաջիկա խորհրդարանում ներկայացված լինելու կամ մեծամասնություն ստանալուն հավակնող քաղաքական ուժերը մեծ հաշվով հստակ պատկերացում չունեն իրենց հետագա քայլերի մասին, չունեն պրագմատիկ ծրագիր, հետևաբար նաև ցանկության դեպքում անգամ չեն կարող ձևավորել մաքուր քաղաքական բանավեճի նախադեպ։
Մյուս կողմից այս իրավիճակը բերում է նրան, որ հասարակությունը, կամա թե ակամա, ստիպված է լինելու ընտրություն կատարել պոպուլիզմի և պոպուլիզմի միջև, այլ կերպ ասած՝ քաղաքացու ընտրության հնարավորությունը նույնպես սահմանափակվում է, ավելին՝ սահմանափակվում է նաև ընտրողի պատկերացումը քաղաքական բանավեճի վերաբերյալ։ Այս տեսանկյունից պետք է խոստովանենք, որ հանրությունն այս դեպքում սպառող է և սպառում է այն ինֆորմացիան, որը նրան տրվում է քաղաքական դաշտից։ Եթե այդ ինֆորմացիան հիմնականում պոպուլիստական հայտարարություններն են կամ մեղադրանքները իշխանության հասցեին, ապա հանրային ընկալումը նույնպես դառնում է այդպիսին, իսկ պրագմատիկ և վերլուծական մոտեցումը հետին պլան է մղվում։
Սա պետք է նշել, որ մշտապես էլ հայկական քաղաքական դաշտի խնդիրն է եղել, սակայն այդ խնդրի պահպանումն ու խորացումը պառլամենտական կառավարման համակարգում շատ ավելի վտանգավոր է դառնում, քանի որ, ըստ էության, հայաստանյան հասարակությունը այլևս հոգնել է դատարկ խոստումներից և մեղադրանքներից, որոնք այդպես էլ որևէ հետևանք չեն ունենում և, բնականաբար, զրկվում են որևէ արժեքից։
Անշուշտ պատկերը փոքր–ինչ այլ է ռեյտինգային թեկնածուների պարագայում, քանի որ այստեղ գործում են մի փոքր այլ խաղի կանոններ։ Ռեյտինգային թեկնածուների պարագայում (խոսքը չի վերաբերվում հայտնի օդիոզ դեմքերին, որոնք հայտնի միջոցներով են ստանում իրենց քվեները) տեղացի ընտրողները շատ թե քիչ ճանաչում են թեկնածուներին, ծանոթ են նրանց գործունեությանը, ինչպես նաև առկա են որոշակի սոցիալական կապեր և հարաբերություններ՝ ընկերություն, բարեկամություն և այլն։ Հասկանալի է, որ այս դեպքում նույնպես չեն աշխատում տարատեսակ քաղաքական կամ քաղաքագիտական տեխնոլոգիաներ և մեխանիզմներ, այս պարագայում արդեն փոքր–ինչ նվազում է նաև պոպուլիզմի տարրը, քանի որ մի բան է, երբ քաղաքական ուժը կամ նրա ներկայացուցիչները հանդես են գալիս վերացական հայտարարություններով, մեկ այլ բան՝ երբ առկա է ռեալ ռեյտինգային թեկնածու, որին ընտրողը ուղղակիորեն ճանաչում է, գիտի և գնահատում է նրա խոստումների կամ ծրագրի իրատեսությունն ու հավանականությունը։
Դրական է նման իրավիճակը պառլամենտարիզմի տեսանկյունից, թե՝ ոչ, դժվար է ասել, քանի որ սա բոլորովին այլ դիտարկման թեմա է։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: