Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Հանրային առողջությունը, պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել. Էլինար Վարդանյան

Հավատարիմ մնալով մեր կազմակերպության որդեգրած սկզբունքին՝ պարետատունը, որպես կարևորագույն աշխատող միավոր, զերծ պահել լրացուցիչ ճնշումներից, հարկ ենք համարում, սակայն, արձանագրել հետևյալը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետը կառավարության նիստում երեկ, ըստ էության, ընդունեց մինչ այս պահը իրականացված քայլերի ոչ բավարար արդյունավետությունը, նշելով, որ ցավոք, նախկին շրջանում վստահ չեն, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խստությամբ կիրառվել են։

Խնդիրն այն է, որ վարչապետը դա պետք է աներ ընթացքում, և ոչ թե պոստֆակտում։ Եվ մենք կունենայինք լրիվ այլ իրականություն։

Սահմանված կանոնների խախտումների, սահմանափակումների թուլացման պրոցեսում հնարավոր վտանգների մասին մենք բազմիցս ենք նախազգուշացրել՝ ես, մեր կազմակերպությունը, ուրիշները, մեծ փորձ ու գիտելիք ունեցող մարդիկ։ Ուշադրություն հրավիրել այն բացթողումների վրա, որ ինքներս ենք տեսնում՝ համարել ենք մեր քաղաքացիական պարտքը։ Եվ այդ նախազգուշացումներն իշխանությունների քաղաքական որոշմամբ անտեսվել են:

Հիմա էլ չենք կարող անտարբեր լինել այն խնդիրների հանդեպ, որ ծագելու են մայիսի 18-ից հետո։

Մայիսի 18-ից կգործի հասարակական տրանսպորտը։ Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները պահելու սոցիալական հեռավորությունը՝ ժամկետանց երթուղայիններում և խեղված հանրային տրանսպորտի առկայության պայմաններում։ Սոցիալական հեռավորություն պահելու համար յուրաքանչյուր երթուղայինում պետք է լինի 1 և կես ուղևոր և վարորդը։

Դիմակների պահանջը ևս երաշխիք չի հանդիսանալու։ Միգուցե սկզբանական փուլում ճիշտ կլիներ վերականգնել մետրոպոլիտենի, ավտոբուսների, տրոլեյբուսների աշխատանքը, որոնց պարագայում հնարավոր կլիներ բացառել մոտ շփումը և ծանրաբեռնվածությունը։

Պարտադիր կլինեն դիմակները, ընդ որում՝ ոչ միայն փակ, այլև բաց վայրերում։ Սա շատ կարևոր որոշում է, բայց ունի իր խնդիրները։ Ակնհայտ է, որ ժողովրդի մի զգալի հատված չի պահելու դիմակների օգտագործման տարրական կանոնները և դիմակները բազմակի օգտագործմամբ է կիրառելու։ Օրերով նույն դիմակը կրելու են, դնեն գրպանը, հետո նորից կրեն և այլն։ Մեկից փոխանցեն ընտանիքի մյուս անդամին։ Սա շատ ավելի վտանգավոր է, քան՝ չկրելը։ Այդ մասին բազմաթիվ անգամ ասել է առողջապահության նախարարը։

Տնտեսական ծանր իրավիճակի և դիմակների այսօրվա բարձր գների պայմաններում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ անընդհատ ձեռք բերել դիմակներ։

Առաջանում է զավեշտալի վիճակ. եթե բաց և փակ տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր, ապա ինչպես օգտվել փակ սրճարաններից, /կամ բացօթյա/ որոնց սահմանափակումը ևս վերացվում է։ Եթե սրճարանում հանելու են դիմակները, ապա որն է այնտեղ դիմակի պահանջի իմաստը։

Խիստ վիճելի է նախադպրոցական հաստատությունների սահմանափակման վերացումը։ Նույնիսկ 10-12 հոգուց բաղկացած խմբերում ինչպես է երաշխավորվելու երեխաների պաշտպանությունը վարակից։ Դժվար է պատկերացնել դիմակներով երեխաների, իսկ հույսն ամբողջությամբ դնել երեխայի իմունային համակարգի վրա, կարող է լրջագույն վտանգի առջև կանգնեցնել։

Ամենաչվերահսկվողը անչափահասներն են՝13-16 տարեկան, որոնք շրջում են խմբերով, հավաքվում բակերում՝ առանց որևէ կանոն պահպանելու։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, ինչպե՞ս է վերջիններիս պարտադրվելու դիմակ կրել, եթե վարչական պատասխանատվություն սահմանվում է 16 տարին լրացածների համար։

Այգիներում, պուրակներում դիմակով պե՞տք է մարդիկ քայլեն, վազեն, վարժություններ անեն։

Վերաբացվող մարզասրահներում մարդիկ դիմակով պետ՞ք է մարզվեն, տրենաժորներից օգտվեն։ Դա աբսուրդ է։

Ինչո՞ւ հանրային վայրերում դիմակների կրումը պարտադիր չեղավ մայիսի 4-ից։ Դրա մասին հարյուր անգամ ձեզ ասել ենք։ Մարդկանց կյանքի և առողջության վրա «պրինցիպի» ե՞ք ընկնում։

Համաճարակի ընթացքում առողջապահության նախարարը բազմաթիվ անգամ խոսել է բաց տարածքներում դիմակների անիմաստ լինելու մասին։ Հիմա պարետատունը պարտադրում է դրանք կրել։ Հասկանում եք, որպեսզի հասարակությունը լինի գիտակից, անվերապահ ենթարկվի իշխանության ցուցումներին, ինչը ամենակարևորն է այս պայքարում, իշխանությունից պետք է հստակ մեսիջներ գան։ Իշխանությունը պետք է միաբերան լինի։ Իշխանության ուղերձները չեն կարող ազատ ոճի շարադրություն լինել։ Առողջապահության նախարարը մի բան է ասում, պարետը՝ այլ, վարչապետը՝ լրիվ ուրիշ։ Ակնհայտ է, որ երկուսը պետք է լռեն։ Ընտրությունը իրենց ներքին խնդիրն է։

Մենք ձախողեցինք կարանտինը, չկան երաշխիքներ, որ չենք ձախողելու նաև սահմանափակումների վերացման պայմաններում կիրառվող պահանջների պահպանումը, հատկապես ճիշտ հաշվարկված կանոնակարգումների բացակայության պայմաններում։ Հանրային առողջությունը, իսկ հետևաբար նաև պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել, այլապես դա կբերի լրջագույն բացասական հետևանքների։ Շատ կարևոր է նաև գիտակցել, որ նոր պայմանները ևս ձախողելու դեպքում նոր, շատ լուրջ հարցեր են առաջանալու. կառավարելիության, իշխանության որոշումների իրականացման, այլ արտակարգ պայմաններում իրավիճակի կառավարման ունակությունների առումով։