Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains
Socity

«Կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար». Վազգեն Մանուկյան. Ankakh.com

Ի՞նչ ճնշումների է ենթարկվում դատավորը կամ իր ընտանիքի անդամները, չեմ կարող ասել, բայց միանգամայն հասկանալի է, որ այս որոշումն ընդունողը ոչ թե դատավորն էր, այլ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ankakh.com-ի հետ զրույցում ասել է «ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Պարոն Մանուկյան, մայիսի 13-ին դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Արցախի Հանրապետության առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների երեք միջնորդությունը, այդ թվում Ձեր եւ ՀՀ նախկին վարչապետերի եւ Արցախի նախկին վարչապետի անձնական երաշխավորությամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, սա քաղաքակա՞ն որոշում էր:

Ցանկացած իրավաբան հասկանում է, որ որեւէ իրավական հիմք չկար մերժելու այդ միջնորդությունները, հատկապես այս կորոնավիրուսի վտանգի պայմաններում, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդկանց խափանման միջոցը փոխում են: Հետեւաբար, դատավորը՝ որպես իրավաբան, նման որոշում ընդունել չէր կարող: Ի՞նչ ճնշումների է ենթարկվում դատավորը կամ իր ընտանիքի անդամները, չեմ կարող ասել, բայց միանգամայն հասկանալի է, որ այս որոշումն ընդունողը ոչ թե դատավորն էր, այլ Նիկոլ Փաշինյանը:

Հարց է առաջանում՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն այդպիսի որոշում ընդունեց:

Առաջին ենթադրությունը վրեժխնդրությունն է: Բայց այս պայմաններում, այսքան ժամանակ ազատազրկման մեջ պահելուց հետո, այն էլ, իմ կարծիքով, ոչ հիմնավոր գործի համար, վրեժխնդրության նման զգացում ունենալը չարության այնպիսի աստիճան է ենթադրում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում չեմ կարծում: Իհարկե, վրեժխնդրությունը նշանակություն ունի, բայց միայն դրանով բացատրել հնարավոր չէ:

Երկրորդ ենթադրությունը, որ հնարավոր է անել, այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն զգում է, որ կորցնում է ժողովրդին, առջեւում թեժ քաղաքական պայքար է սպասվում, եւ վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի այդ պայքարի կիզակետում: Դա հիմնավոր չէ, քանի որ կալանքից ազատվելով քաղաքականությամբ զբաղվելու դեպքում նույն րոպեին նրան կարող են նորից կալանավորել՝ մեկնաբանելով որպես խափանման միջոցի փոփոխման պայմանների խախտում:

Երրորդ ենթադրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարտավորություններ է վերցրել արտաքին ուժերի նկատմամբ, եւ դա կապված է Արցախի հարցի լուծման հետ: Դա բնական ենթադրություն է, բայց բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մայիսի 8-ին նշանակելն ու նրան բանտում պահել շարունակելը ոչ միայն մեծ նվեր է մեր թշնամիներին, այլ նաեւ մեծ հարված մեր հաղթանակին, այդ հաղթանակի համար զոհված մեր հազարավոր հերոսներին եւ այդ հաղթանակի կերտման տասնյակ հազարավոր մասնակիցներին, ու դա անհետեւանք չի մնալու: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն արժանի է Ալիեւի կողմից շքանշան ստանալու:

Հնարավո՞ր է, որ այդ որոշումը կայացվեց նաեւ իր կողմնակիցների եւ իր համակիրների՝ առանց այդ էլ նոսրացող շարքերը պահելու համար:

Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր զբաղված է իր հոգսերով, եւ նույնիսկ իր կողմնակիցների մի զգալի մասն արդեն կորցրել է այն զգացումը, որ Ռոբերտ Քոչարյանն անպայման պետք է մնա կալանքի տակ: Ինչ վերաբերոմ է իր ամենամոլի համակիրներին ու կողմնակիցներին, ապա կալանքից ազատելու որոշումը նրանց համար կարող էր հասկանալի լինել այն հանգամանքով, որ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելը վնասակար է հենց իրենց՝ իշխանության համար:

Ամեն դեպքում, այդ որոշումը սեւ բիծ է մեր պետության ու ժողովրդի համար, եւ կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար: