Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում. Մետաքսե Հակոբյան

Առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում. Մետաքսե Հակոբյան

Լանզարոտի կոնվենցիայի ընդունումը ՀՀ ԱԺ-ի կողմից անհանգստացրել է նաև Արցախի քաղաքական ու հասարակական շրջանակներին: Արցախի «Արդարություն» կուսակցության ԱԺ նորընտիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այդ առիթով Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր մկիրոբլոգում գրել է.
«Հեռու մնացե´ք մեր ընտանիքներից
Երեկվանից տեղս չեմ գտնում։ Կարդում եմ ու փնտրում․․․ Փնտրում եմ գոնե մի միտք, մի նախադասություն, որը կարդարացնի հերթական հանցավոր գաղափարը, որը նախկին անպատասխանատու իշխանությունը ստորագրեց, իսկ նույնատիպ ներկայինս վավերացրեց։ Չնայած ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը «լուրջ» հիմնավորում է․ «ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տվյալներով՝ Իռլանդիան մոտ ապագայում նախատեսում է ապահովել Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, որի արդյունքում վավերացման կոչերը հասցեագրված կլինեն միայն Հայաստանին և Ադրբեջանին: Նման իրավիճակը կարող է ԵԽ-ում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության օրակարգերում անտեղի կերպով զուգահեռների տեղիք տալ, ինչը միանշանակ չի բխում Հայաստանի շահերից»: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները գործում են «Նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքով։
Այլևս անհնար է լսել, տեսնել, ընդունել այս ցինիզմը։ Այն չստացված թատերական ներկայացումները, որոնք դրվում և խաղում են ԱԺ կոչվող թատրոնում, և որի հանդիսատեսն ենք մենք անկախ իսկ մեր կամքից, նայում ենք, ողբում, ցավում, խղճում, ծիծաղում․․․ Բայց այս մեկը․․․ Այս մեկով մտան մեր տները, խաթարեցին հայ ընտանիքի կերպարը, տեսակը, անդորրը։
Լսե´ք պարոնայք, ի՞նչ եք ուզում մեզնից։ Ի՞նչ եք տվել, որ չե´ք կարողանում առնել, չե´ք հանդարտվում, չե´ք սթափվում։ Ի՞նչ է նշանակում «անկախ երեխայի սեռական կողմնորոշումից» (գլուխ 1, հոդված 2), ի՞նչ է նշանակում․
«երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին» (գլուխ 1, հոդված 6):
Եթե «հրատապ» է, «խիստ անհրաժեշտ», «կարևոր», ինչու՞ չէ նաև ֆինանսապես շահեկան Լանզարոտի կոնվենցիան վավերացնողներին, ապա այդ իսկ կոնվենցիայի կիրարկումը ազգին ու սերունդներին տանելու է այլասերման։
Ախր մի հարց տվող լինի, այդ ո՞վ որոշեց, որ մեր երեխաները ընդհանրապես կարիք ունեն ինֆորմացվելու, թե ի՞նչ է սեռական բռնությունը, որ փոքրիկ երեխան, որը դեռ նույնիսկ մտքերը ձևավորել չի կարողանում, պետք է տեղեկություն ունենա սեռական հարաբերությունների մասին։
Պարոնայք իշխանավորնե´ր, ստորագրողնե´ր ու վավերացնողնե´ր, առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում։ Հեռու մնացե´ք մեր ընտանիքներից, այնտեղ ամեն բան ազգային է, հայեցի․․․ Մեր ընտանիքներում երեխան սեռական կողմնորոշման կարիք չունի, մեր երեխաների սեռը ի վերուստ է որոշված․․․»: