Դոլարի փոխարժեքի վերելքը չի դադարում. Եվրոն նույնպես թանկանում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 487.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.05 դրամ (աճել է 0.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 600.56 դրամ (նվազել է 0.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.63 դրամ (աճել է 0.04 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 241.9 դրամ, ոսկի՝ 26,668.87 դրամ, պլատին՝ 11,856.31 դրամ: