«Սիրելիս մեր ապագա տունը ձևավորել էր և աչքերս փակ ինձ տարավ այնտեղ»․ Տիրուհի Հակոբյանը՝ 25-ամյակի անակնկալների և տարեդարձի մասին
Tert.am Life-ը գրում է
Դերասանուհի Տիրուհի Հակոբյանն օրերս նշել է 25-ամյակը։ Tert.am Life-ն այս առիթով զրուցել է երիտասարդ դերասանուհու հետ։ Նա ժպիտով ասաց, որ տարիներ առաջ 25-ն իր համար շատ մեծ թիվ էր, սակայն հիմա այդպես չի կարծքում, քանի որ մեծանում են միայն թվերը։
«25 տարեկանն այնքան մեծ ու այնքան հեռու էր թվում ինձանից, բայց, հասնելով այս տարիքին, հասկացա, որ ուղղակի թիվն է ավելանում։ Իմ ցանկությունների ցանկում կան անկատար մնացած նպատակներ, որոնց դեռ չեմ հասել, չնայած կարծում էի, որ 25-ում հասած կլինեմ»,-ասաց դերասանուհին։
Նրա խոսքով՝ տարեդարձի հետ կապված ծրագրեր ուներ, որոնք չեղարկվել են։ Չնայած դրան՝ մտերիմները նրա համար հրաշալի օր են ապահովել։
«Չնայած բոլորիս համար հայտնի պատճառներով պասիվ օրվան՝ օրս անցկացրել եմ աննկարագրելի, ծնունդս նշել եմ ամենամտերիմներիս շրջապատում։ Քանի որ այս տարի 25-ամյակս էր, վաղուց պլանավորել էինք, որ մեծ ենք նշելու, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Ամեն դեպքում, նեղվելու է այն հանգամանքը, որ 25-ամյակդ նշելու հնարավորություն ուղղակի չես ունենում։ Բարեբախտաբար, մինչև ծննդյանս օրը սահմանափակումները որոշ չափով թուլացան և հարազատ մարդկանց շնորհիվ ես ունեցա լավ օր։ Եթե հաշվի չառնենք հյուրերի սահմանափակումը, ամեն ինչ հենց իմ ուզածով էր»,-ասաց դերասանուհին։
Շարունակությունը՝ այստեղ