Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Ինչպես պայքարել ընտրակաշառքի դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ ասպարեզում հայտնվում են տեղեկություններ և խոսակցություններ ընտրակաշառքների ու նմանատիպ երևույթների մասին։ Բնականաբար վերջիններիս դեմ ոչ իշխանական ուժերն ու գործիչները հանդես են գալիս քննադատությամբ։
Նման քննադատությունը մշտապես եղել է այն պահից, երբ ընտրակաշառքները սկսեցին զանգվածային բնույթ կրել, սակայն, ինչպես ակնհայտ է, արդյունքում ոչ թե այս երևույթը վերացել է, այլ, այսպես ասած, ավելի լայն տարածում ստացել ու տեխնիկապես զարգացել՝ քանի որ այլևս ընտրակաշառքը քողարկվում է տարբեր անվանումներով և երևույթներով։
Այստեղ արդեն հարց է առաջանում, թե որոնք են ընտրակաշառք երևույթի դեմ պայքարի ձախողման պատճառները։ Ըստ էության, այդ պատճառները չափազանց բազմազան են և տարասեռ, սակայն փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին։ Ներկայում և անցյալում էլ այս երևույթի դեմ բողոքողներն ու քննադատողները հիմնվում էին այն դրույթի վրա, որ սոցիալական պայմաններից ելնելով, քաղաքացիները անհեռատեսության արդյունքում գնում էին նման քայլի և վաճառում իրենց ձայնը, սրանից զատ հնչում էին նաև քննադատություններ, որոնք ավելի շատ ուղղված էին ոչ թե հենց երևույթին, այլ ավելի շատ քաղաքացիներին, որոնք գրեթե ուղղակիորեն մեղադրվում էին ձայնավաճառության մեջ։ Նման մոտեցումը, բնականաբար, որոշակի ինքնապաշտպանական հակազդեցություն էր առաջ բերում ընտրակաշառք վերցրած քաղաքացու մոտ, որը նախևառաջ ինքն իր համար արդարացում էր գտնում, թե քանի որ ընտրությունները ոչինչ չեն կարող որոշել, ընդդիմությունն էլ համակրելի չէ, ուստի ավելի լավ է ինքը վերցնի որոշակի գումար, որն ընկալվում է, այսպես ասած, միակ օգուտը ընտրություններից։
Այստեղ անշուշտ, իրենց մեղքի բաժինն ունեն նույն այդ ոչ իշխանական ուժերը, որոնք այդպես էլ չկարողացան ձևավորել ընտրակաշառք երևույթի շուրջ հանրային պարսավանքի մթնոլորտ և ընդամենը սահմանափակվեցին զուտ նյութական տեսանկյունից քարոզչությամբ, այսինքն` ընտրակաշառքի գումարը բաժանում էին 5 տարվա օրերի վրա և դրանով փորձում ցույց տալ, որ քաղաքացու վերցրած գումարը, չափազանց փոքր թիվ է կազմում՝ ընդամենը մի քանի դրամ։ Սակայն, թերևս հենց այստեղ է նման քննադատության սխալ ելակետը, քանի որ, ըստ էության, երևույթը քննադատողները հիմնվում են նյութական հաշվարկների, այսինքն` այն սկզբունքի վրա, որով առաջնորդվում են նաև ընտրակաշառք տվողները։ Բնականաբար, հաշվի առնելով Հայաստանի բնակչության գերակշիռ մասի սոցիալական վիճակը և ընդհանրապես ազգային մտածելակերպում առկա «նաղդը նիսյայի» հետ չփոխելու սկզբունքը, արձանագրվում էր այն, որ ընտրակաշառքը ոչ միայն չէր վերանում, այլև ավելի լայն տարածում էր ստանում։
Մյուս կողմից, հայաստանյան ոչ իշխանական ուժերին այդպես էլ չի հաջողվում մինչ օրս ձևավորել հանրային մտայնություն, որ յուրաքանչյուր քաղաքացու քվե կարող է որոշիչ լինել, այլ կերպ ասած` ոչ իշխանական ուժերը, որոնք հիմնականում բողոքում են ընտրակաշառքներից, այդպես էլ չեն կարողանում կոտրել ընտրական գործընթացների նկատմամբ տոտալ անվստահությունը, որն առկա է հասարակության մեջ, հենց այս անվստահության արդյունքում էլ, քաղաքացին պարզապես վերցնում է առաջարկվող գումարը՝ համոզված լինելով, որ ամեն ինչ ընտրությունից առաջ արդեն որոշված է։
Սա, իհարկե, առավելապես ձեռնտու է իշխանությանը, որը հենց նման մտայնություններ ստեղծելու ուղղությամբ էլ աշխատում է, սակայն ամեն դեպքում այս գործելաոճը պեք է առնվազն հանդիպեր լայն դիմադրության ոչ իշխանական ուժերի կողմից, ընդ որում` այդ դիմադրությունը պետք է լիներ տևական և շարունակական, այլ ոչ թե միայն ընտրությունների նախօրեին հռչակագրային բնույթի հայտարարությունների տեսքով, որոնք այդպես էլ անուշադրության են մատնվում։
Նույն այս դիմադրության բաղադրիչում ընտրակաշառքի դեմ պայքարը, մեր կարծիքով, պետք է իրագործվեր և իրագործվի առավելապես բարոյահոգեբանական և հասարակական ընկալման տիրույթում, որի արդյունքում այս երևույթը պետք է դառնա պարսավելի և դատապարտելի երևույթ, ինչպես ասենք հասարակական վայրում բնական կարիքները հոգալը։ Թերևս միայն նման մտայնության սերմանումով և միայն հասարակական ընկալման այդ մակարդակին հասնելով է հնարավոր ձերբազատվել այս և հարակից երևույթներից։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: