«Չափից դուրս երջանիկ եմ». Թելման Խաչատրյանի 24-ամյակի անակնլալն ու մեծ ձեռքբերումը
Tert.am Life-ը գրում է
Դերասան, հաղորդավար Թելման Խաչատրյանն այսօր տոնում է 24-ամյակը, ինչի առթիվ Tert.am Life-ը հետաքրքիր զրույց է ունեցել նրա հետ։
«Անհասցե ծնվածները» հեռուստանովելի դերասանը տոնական օրը սկսել է ընկերների հետ։ «Կեսգիշերին ընկերներիցս մեկի տանն էինք, ընկերներս անակնկալ արեցին, շնորհավորեցին, չէին թողնում, որ գնայի տուն։ Մի կերպ հասա տուն։) Օրս կանցկացնեմ ընտանիքիս հետ, իսկ երբ այս ամենը վերջանա, ծնունդս հանգիստ ու հետաքրքիր կնշեմ նաև ընկերներիս հետ»,- ասաց նա ու հավելեց, որ տարեդարձին հիմնականում աշխատանքային օրեր է ունենում, սակայն այս տարի որոշել է մնալ տանն ու ընտանեկան օր ունենալ։
Թելմանը նշեց, որ ծննդին չի տխրում, որովհետև ընկերներն ամեն բան անում են, որպեսզի օրը դառնա անմոռանալի, բայց և չի սիրում այն։
«Ես իմ ծնունդը շատ չեմ սիրում։ Երբ փոքր էի, շատ էի ուրախանում այս օրը, անհամբերությամբ սպասում էի, երբ մեծացա, չգիտեմ ինչ եղավ, բայց սկսեցի անտարբեր լինել օրվա հանդեպ։ Ես չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում, իսկ այս օրն անընդհատ ուշադրության կենտրոնում եմ, զանգեր, շնորհավորանքներ եմ ստանում։ Երեկ մի հետաքրքիր բան եղավ, ինձ սկսեցին շնորհավորել, ասացի՝ ինչո՞ւ եք շնորհավորում, որ մի տարո՞վ էլ մեծացա»,- ասաց նա, միաժամանակ նշեց, որ մեծանալուց չի վախենում, դեռ ժամանակ ունի այդ մտքից չտանջվելու համար։
Շարունակությունը՝ այստեղ