Ինչ է պատրաստում Սերժ Սարգսյանը վաղը
ԼՐԱԳԻՐ․
Փետրվարի 20-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել զինված ուժերի հրամկազմի առաջ, խոսել նախընտրական խնդիրներից, հավաստիացրել, որ խորհրդարանական կառավարման մոդելը բանակի համար չի առաջացնում որեւէ խնդիր եւ հայտարարել, որ պետությունն ու հասարակությունը շարունակելու են ամեն ինչ անել բանակի կարիքների համար:
Անկասկած է Սերժ Սարգսյանի այդ հանդիպման ու ելույթի նախընտրական բնույթը, նաեւ դրա համատեքստը՝ Սերժ Սարգսյանը դիմում է բանակին եւ հենվում բանակի վրա: Սարգսյանը նույն բանը, գործնականում նույն հավաստիացումներով արեց 2013 թվականի նախագահի ընտրությունից առաջ: Քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ նա պաշտպանության նախարարությունում անցկացրեց լայն խորհրդակցություն բանակի հրամկազմի, կառավարության պաշտոնյաների մասնակցությամբ, որտեղ հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը պետք է գործի բանակի առանցքի շուրջ:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում