Կոտայքում մթերային խանութի տանիքի փլուզմանը նախորդել է պայթյուն. մահացածների մազերը եղել են խանձված (Լուսանկարներ)
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի տանիքի փլուզմանը նախորդել է պայթյուն, սա նախնական վարկած է, որը առաջ է քաշվել՝ որոշակի հանգամանքներից ելնելով:
Այսպիսով, «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մոտ 400 քմ տարաքծ զբաղեցնող խանութը ջեռուցվել է էլեկտրականությամբ, խանութը գազաֆիկացված չի եղել:
Դեպքից հետո խանութի տարածքում հայտնաբերվել է 10 կգ գազի բալոն, որը սակայն անվնաս է եղել:
Մեր տեղեկություններով՝ խանութում տեղի ունեցած պայթյունի վարկածը նախաքննական մարմինն առաջ է քաշել՝ ելնելով այն հանգամանքից, որ դեպքի հետևանքով մահացած երկու անձանց մազերը խանձված են եղել: Այս փաստն էլ հիմք է տալիս՝ նախնական հետևություն անելու պայթյունի վերաբերյալ, քանի որ փլուզման հետևանքով նման պատկեր չէր գրանցվի:
Թե ի՞նչն է պատճառ հանդիսացել պայթյունի, առայժմ պարզ չի:
Գործի շրջանակներում նշանակվել է պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն: Փորձաքննության վերաբեյալ մեր այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: