Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Ձեր մտքով անցնում է, որ դուք մեզ կարող եք խաբե՞լ. մեզ հնարավոր չի խաբել. Փաշինյանը՝ իրավապահներին

Չեմ հիշում Լենինն էր ասել, թե Ստալինը, որ կադրերն են որոշում ամեն ինչ, հիմա էլ այդպես է: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է, եւ ես դա զգում եմ տարբեր առիթներով: Նույն ոստիկանության, ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որը երկար տարիներ նրանց ներշնչվել է, որ չի կարող նման բան տեղի ունենալ: Խոսքը 2018-ի հեղափոխության մասին է: Հիմա էլ շատ մարդիկ նայում ու իրենց աչքերին չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ: Ես իրենց օբյեկտն եմ եղել 10-յակ տարի: Իմ խնդիրը եղել է այն, որ ես օգնեմ այդ համակարգերին, որ հաղթահարեն այդ շոկը, հասկանան, որ այս նոր իրավիճակում իրենց ուսերին ավելի ազնիվ առաքելություն է դրված: Ոստիկանության ամենամեծ խնդիրը ես այդ շոկն եմ համարում, որը դեռ հաղթահարված չի: Բայց ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է փետն առնենք, ընկնենք ոստիկանների հետեւից, այլ օգնենք իրենց, նաեւ բարեփոխումներ անենք»,-հայտարարեց վարչապետը:

Նա հավելեց, որ հիմա Հայաստանում թավիշ բառը նեգատիվ իմաստ է ստացել, բայց իրենք անում են այն, ինչ խոստացել են. «Մենք ասել ենք, որ չի լինելու կադրային ջարդ, ասել ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ունենալու են շանս ապրել ու աշխատել այս նոր միջավայրում: Մենք չենք ուզեցել գալ ու մարդկանց բաժանել հեղափոխականների ու հակահեղափոխականների: Յուրաքանչյուր ոստիկան, դատավոր, քննիչ, իր շանսն ունեցել է, բայց ես համաձայն եմ, որ ժամանակն սպառվում է:

Նրանք, որոնք այդ շանսն օգտագործել են, մեր գլխի վրա տեղ ունեն, իսկ որոնք չեն օգտվել այդ շանսից, պետք է իրենց համար այլ աշխատանք փնտրեն: Ես ուրախ եմ, որ մենք ունեցել ենք այդքան ռեսուրս կամք, համբերություն, որ այդ շանսը տանք մարդկանց: Դա ճիշտ մոտեցում է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հիշեց Աննա Ախմատովայի խոսքը՝ «Այն ինչ տվել ենք, մերն է»: Այո, այն, ինչ տվել ենք, մերն է, որեւէ մեկը չի կարող մտածել, որ մեզնից բան է գողացել: Դա մեր արժանապատվությունն է, սկզբունքայնությունն է: Մենք չենք մտել, ասել՝ հեսա բերենք մեր կուսակցականներին լցնենք իրավապահ համակարգերը, բոլորին հանենք դուրս: Որեւէ մեկի մտքով չանցնի, թե մեզ խաբեց: Մեզ հնարավոր չի խաբել: Ես իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչների ասում եմ՝ եթե դուք այդքան խելոք եք, այդ ոնց եղավ, որ ձեր խնդիրն էր ամեն ինչ անել, որ ես այստեղ չհայտնվեմ, բայց ես ստեղ հայտնվել ու ձեզ հրամաններ եմ տալիս: Ձեր մտքով անցնում է, որ դուք մեզ կարող եք խաբե՞լ»: